Պարօդոնտոզ

մարդու հիվանդություն

Պարօդոնտոզ, ալվեոլային թարախահոսություն, հարատամնային հյուսվածքի (պարօդոնտ) ախտահարում, արտահայտվում է ալվեոլային ելուստների առաջընթաց ապաճումով։

Պարօդոնտոզ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն

Պատճառներ խմբագրել

Պատճառները լրիվ պարզված չեն։ Հաճախ առաջանում է շաքարախտի և ներզատիչ գեղձերի գործունեության այլ խանգարումների, ներքին օրգանների քրոնիկական հիվանդությունների ժամանակ։

Պարօդոնտոզի ընթացքը ծանրանում է ատամների քարերի առկայության և բերանի խոռոչը ոչ մաքուր պահելու դեպքում։ Սկզբնական շրջանում լնդերն արյունահոսում են, թուքը դառնում է մածուցիկ, ատամներն առավոտյան լինում են փառակալված։ Ակտիվ ընթացքի ժամանակ ատամները թափվում են։

Պարօդոնտոզի բարդացած ձևերի դեպքում կլինիկական դրսևորումները բազմազան են․ լնդաբորբ, թարախահոսություն ատամնալնդային գրպանիկներից, բերանի տհաճ հոտ, ատամների ախտաբանական շարժունություն են։

Լնդերի վրա հաճախ առաջանում են թարախակույտեր և խուղակներ, մեծանում են ենթածնոտային ավշահանգույցները։ Բարդացած ձևերը կարող են ուղեկցվել մանրէային ալերգիայով։ Պարօդոնտոզի վաղ ախտորոշման համար կատարում են ռենտգենաբանական և լաբորատոր հետազոտություններ։

Բուժում խմբագրել

Բուժումը․ խիստ անհատական է և կոմպլեքսային, մեթոդների ընտրությունը պայմանավորված է հիվանդության փուլով, բարդության բնույթով և օրգանիզմի ընդհանուր վիճակով[1]։

Կիրառում են տեղային միջոցներ, հեռացնում ատամների քարերը, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, С և В խմբի վիտամիններ, կենսածին խթանիչներ, վիրաբուժական և օրթոպեդիկ միջամտություն, դիետային և առողջարանային բուժում, հոգեկան հանգիստ։

Կանխարգելում խմբագրել

Կանխարգելումը․ կոշտ սննդի օգտագործում, ատամների քարերի ժամանակին հեռացում և ատամների պլոմբում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Никитина Т. В. Пародонтоз. — М.: Медицина, 1982. — С. 186-190. — 256 с. — (Библиотека практического врача, важнейшие вопросы стоматологии). — 80 000 экз.

Գրականություն խմբագրել

  • Терапевтическая стоматология, Е. В. Боровский и др., Москва., 1998;
  • Никитина Т. В. Пародонтоз. — М.: Медицина, 1982. — С. 186-190. — 256 с. — (Библиотека практического врача, важнейшие вопросы стоматологии). — 80 000 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 220