Պարտեզ (Թորթումի գավառ)
Պարտեզ, գյուղ (ավան) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում[1] կամ Կարսի մարզի Օլթիի գավառում։ Գտնվում էր Օլթի քաղաքից 30 կմ հարավ-արևելք, Պարտեզ գետի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Պարտեզ | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Թորթումի գավառակ | |
Այլ անվանումներ | Բարդիզ, Բարդողոս, Բարդոսանց, Բարդոսոնց, Բարդոստ, Բարդուս, Բարթովոնս, Բարթողոնս, Պարտիզ, Պարտուս | |
ԲԾՄ | 1800 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 18 281 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն խմբագրել
Հնում մտել է Տայք աշխարհի Պարտիզացփոր գավառի մեջ և հանդիսացել է վերջինիս կենտրոնը։ XX դարի սկզբներին գյուղը գտնվում էր ռուս-թուրքական սահմանագլխին։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերի հարձակումների պատճառով 720 հայ գաղթել և հաստատվել է Սև ծովի առափնյա տարածքներում։
Բնակչություն խմբագրել
XX դարի սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունը, հողագործությունն ու արհեստներն էին։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2018 հունվարի 25-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 320
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն