Պարուրակներ, պտտման մարմնի մակերևույթի վրա իրար հաջորդող, պտուտակային գծով տեղադրված ելուստներ և ակոսներ։

Կիրառում խմբագրել

Պարուրակները կիրառվում են մեքենամասերի, մեխանիզմների, սարքերի, սարքավորումների ու շինվածքների միացման, սեղմման կամ տրված տեղաշարժումների ապահովման համար։

Ձևեր խմբագրել

Մարմնի մակերևույթի ձևից կախված պարուրակներ լինում են.

  • գլանական
  • կոնական,

ըստ ակոսի պրոֆիլի՝

  • ուղղանկյուն,
  • եռանկյուն,
  • սեղանաձև կլոր և այլն։

Եռանկյուն պարուրակներ լինում են.

  • մետրական
  • խողովակային։

Որպես ամրակման պարուրակները օգտագործվում են խոշոր քայլով մետրական, իսկ բարակ պատերով ու ցիկլային ծանրաբեռնված մեքենամասերում՝ փոքր քայլով մետրական պարուրակներ։ Աղտոտված միջավայրում օգտագործվում են կլոր, հերմետիկ միացություննեում՝ խողովակային պարուրակներ։

Հիմնական տարրեր խմբագրել

Պարուրակների հիմնական տարրերն են՝

  • արտաքին՝ d,
  • ներքին՝ d1
  • միջին՝ d2 տրամագծերը (մանեկների համար՝ D, D1, D2),
  • P քայլը,
  • պրոֆիլի H2, սկզբնական Н ու աշխատանքային H1 բարձրությունները և a անկյունը։
  • Խոշոր քայլով մետրական պարուրակներ նշանակում են «Մ» տառով (արտաքին տրամագծերով՝ Մ6, Մ12 և այլն),
  • փոքր քայլով մետրական պարուրակներ՝ նաև քայլով Մ6x0․5, Մ12x1 և այլն),
  • խողովակային պարուրակներ՝ դյույմերով արտահայտված նոմինալ չափով (գլանական՝ Գ․ խոդ․ 2"-, կոնական՝ Կ խոդ․ 3/4"-), սեղանաձև ու հենման պարուրակներ՝ արտաքին տրամագծով ու քայլով (Սեղ․ 40•6, Հենմ․ 80•16), իսկ բազմամուտք պարուրակներ՝ նաև մուտքերի թվով [Սեղ․ 40X(3X6)]։

Պարուրակների գալարները լինում են՝ աջ ու ձախ ուղղության, օրինակ, ձախ ուղղության գալարներով պարուրակներ նշանակում են՝ Սեղ․ 40X6 ձախ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 219