Պարիի կղզեխումբ (անգլ.՝ Parry Islands), Կանադական Արկտիկական կղզեխմբում։ Տարածությունը մոտ 100 հզ․ կմ² է։ Խոշոր կղզիներն են Մելվիլը, Արքայազն Պատրիկը և Բաթերսթը։ Ռելիեֆը հիմնականում հարթավայրային է, հարավային կղզիները՝ լեռնային (Բլու Հիլս, 1067 մ)։ Լանդշաֆտում տիրապետում են Բևեռային անապատները։ Մշտական բնակավայրերը Ռեզոլյուտը և Մոուլդ Բեյն են։ Պարիի կղզեխումբ է անվանվել ի պատիվ Արկտիկան ուսումնասիրող անգլիացի Ու․ է․ Պարիի (1790- 1855)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։