Պարամնեզիա[1], հիշողության խանգարումներ և աղավաղումներ, որոնք արտահայտվում են կեղծ հիշողություններով[2]՝ կարող է տեղի ունենալ անցյալի և ներկայի, ինչպես նաև իրական և հորինված իրադարձությունների խառնուրդ[3]։ Այն հաճախ բնութագրվում է անցյալում տեղի ունեցած որոշ իրադարձությունների արդյունքների վրա սեփական անձի ազդեցության վերագնահատմամբ։ Պարամնեզիաները հիշողության որակական այլասերումներ են[4]։

Դասակարգում խմբագրել

Պսևդոռեմինիցենցիա խմբագրել

Պսևդոռեմինիցենցիաներ՝ հիշողության պատրանքի տիպի խանգարումներ, որոնք արտահայտվում են հիվանդի կյանքում ժամանակի ընթացքում իսկապես տեղի ունեցած իրադարձությունների խառնուրդով[4]։ Անցյալը ներկայացվում է որպես ներկա։ Պսևդոռեմինիցենցիայի ժամանակ հիվանդները, պատմելով այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել իրականում, հայտնում են փաստեր, որոնք իսկապես տեղի են ունեցել, բայց այլ ժամանակ և կապ չունեն իրենց պատմած իրադարձությունների հետ[5]։ Պսևդոռեմինիցենցիաների բովանդակությունը, որպես կանոն, սովորական կյանքի փաստերն են, որոնք շարադրված են միապաղաղ, սովորական, ճշմարտանման։

Պսևդոռեմինիցենցիաները նկատվում են հիմնականում կյանքի երկրորդ կեսին՝ կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ծագմամբ օրգանական հիվանդությունների դեպքում։

Կոնֆաբուլացիա խմբագրել

  • Փոխարինող՝ ամնեզիայի տարբեր տեսակների ժամանակ հիշողության բացերի լրացում վերջերս տեղի ունեցած սովորական կյանքի փաստերով, կամ ինքնաբուխ, կամ ուղղորդող հարցեր լսելու ժամանակ։ Նման են պսևդորեմինիսցենցիաներին։
  • էկմնեստիկ՝ վաղ մանկության և ընդհանրապես հեռավոր անցյալի իրադարձությունների ընկալում որպես ներկայումս կատարվող (կամ վերջերս կատարված)։ Հանդիպում են սենիլային դեմենցիայի և առաջընթաց ամնեզիայի ժամանակ։
  • Ֆանտաստիկ՝ հիշողություններ ֆանտաստիկ իրադարձությունների մասին, որոնց հիվանդը մասնակցել է։ Սովորաբար նկատվում է թունավորման կամ շիզոֆրենիայի դեպքում։
  • Զառանցանքային՝ զառանցանքի և զառանցանքային մտածելակերպի դրվագների տեղափոխում համապատասխան արարքներով հիվանդությանը նախորդող ժամանակահատվածում։ Պարանոյալ համախտանիշ շիզոֆրենիայի ժամանակ։
  • Ցնորական՝ տեսողական և լսողական կեղծ զգայապատրանքների զանգված։ Հաճախ դրանցով ուղեկցում է շիզոֆրենիան։

Կրիպտոմնեզիա խմբագրել

Իրավիճակներ, որոնցում երբեմնի կարդացածը և տեսածը ընկալվում է որպես սեփական կյանքի մաս, կամ, ընդհակառակը, սեփական կյանքը թվում է վեպի կամ ֆիլմի դրվագ։

Ֆանտազմ խմբագրել

Իրադարձությունները, որոնք հորինել կամ պատկերացրել է մարդը, նրան իրական են թվում։

Դիֆերենցիալ ախտորոշում խմբագրել

Պարամնեզիաները դիֆերենցում են զառանցանքի հետ, որը նույնպես իրականության մասին կեղծ դատողություն է[6]։ Այնուամենայնիվ, զառանցանքը, ի տարբերություն պարամնեզիաներին, առաջին հերթին, բացարձակապես ուղղմանը չի ենթարկվում, և երկրորդ, դրա համար ցավոտ հիմք են ծառայում, որպես կանոն, էնդոգեն հոգեկան խանգարումները[7]։

Հիվանդություններ, որոնց բնորոշ են պարամնեզիաները խմբագրել

Պարամնեզիաներն ավելի բնորոշ են էկզոգեն հոգեկան խանգարումներին[4]։ Այսպես, աթերոսկլերոզի դեպքում նկատվում են պսևդոռեմինիցենցիաներ, որոնց դեպքում հիվանդը նույն իրադարձությունը պատմության տարբեր վարկածներում դասում է տարբեր ժամանակների, կրիպտոմնեզիաներ՝ հայտնի իրադարձությունների մասին պատմելու հակմամբ, որոնցում նա իբր մասնակցել է և կոնֆաբուլացիաներ։ Պարամնեզիաները սերտորեն կապված են ընկալման այնպիսի խանգարումների հետ, ինչպիսիք են դեժավյուն և ժամեվյուն[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պարամնեզիա». www.doctors.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. «Հիշողության խանգարումներ». scannews.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  3. «ՀՈԳԵԲԱՆ». www.hogeban.info. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Н. Е. Бачериков, 1989, էջ 57
  5. Морозов Г. В., Шумский Н. Г. Расстройства памяти // Введение в клиническую психиатрию (пропедевтика в психиатрии). — Нижний Новгород: Изд-во НГМА, 1998. — С. 91. — 426 с. — 3000 экз. — ISBN 5-86093-010-0
  6. Н. Е. Бачериков, 1989, էջ 64
  7. «Բժշկական հոգեբանության դասագիրք» (PDF).

Գրականություն խմբագրել

  • Бачериков Н. Е., Михайлова К. В., Гавенко В. Л., Рак С. Л., Самардакова Г. А., Згонников П. Г., Бачериков А. Н., Воронков Г. Л.. Клиническая психиатрия / Под ред. Н. Е. Бачерикова. — Киев: Здоровья, 1989. — 512 с. — 40 000 экз. — ISBN 5-311-00334-0