Պարամետր (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Պարամետր (հուն․՝ παραμετρών — չափող, համաչափող),

  • մաթեմատիկայում, մեծություն, որի արժեքները թույլ են տալիս որևէ բազմության տարրերը զանազանել մեկը մյուսից, օրինակ՝ դեկարտյան ուղղանկյուն կոորդինատական համակարգում хОу հարթության միավոր երկարությամբ, շառավղով բոլոր շրջանագծերի բազմությունը տրվում է (x—a)2+(y—b)2=l հավասարումով։ Ընդունելով՝ a=4, b=5, այդ բազմությունից առանձնացնում ենք որոշակի՝ (4,5) կենտրոնով (x—4)2+(y—5)2=1 շրջանագիծը։
  • Տեխնիկայում, մեծություն, որ բնութագրում է պրոցեսի, երևույթի, համակարգի, տեխնիկական սարքի որևէ հատկությունը․ օրինակ՝ մեխանիկական համակարգերում պարամետրեր են զանգվածր, շփման գործակիցը, իներցիայի մոմենտը և այլն։ Էլեկտրական համակարգերի պարամետրեր են հոսանքի ուժը, լարումը, դիմադրությունը, ունակությունը ևն։