Պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը

Պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը, նիդերլանդացի նկարիչ Յան Վերմեերի նկարը, որը դասում են նրա վաղ ժամանակների աշխատանքների շարքին։ Որոշ ժամանակ այն վերագրում էին նկարիչներ Ռեմբրանդտին և Պիտեր դե Հոոխին։ Կտավի՝ Վերմերին պատկանելիությունը վերջնականապես հաստատվել է միայն 1862 թվականին։

Պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեր
տարի1657
բարձրություն83
լայնություն64,5
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էԴրեզդենի պատկերասրահ[2]
հավաքածուԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու[2]
կայք
Ծանոթագրություններ
 Girl reading a letter at an open window by Johannes Vermeer Վիքիպահեստում

Նկարում՝ սենյակի կենտրոնում, պատկերված է երիտասարդ աղջիկ, ով կանգնած է բաց պատուհանի դիմաց։ Առաջին պլանում գտնվում է սեղանը, որի վրա կտորի ծալքերի մեջ դրված է մրգերով ամանը։ Աղջկա ուշադրությունը սևեռված է նամակին, որը նա պահում է ձեռքում, իսկ դեմքն արտացոլվում է պատուհանի ապակու մեջ։ Ինչպես ցույց է տվել լուսարձակային ստուգումը, աջակողմյան վարագույրն առաջացել է ավելի ուշ՝ ծածկելով նախապես այնտեղ պատկերված ոգուն։

Նկարում զգացվում է թաքնված էրոտիկ տողատակ։ Այսպես, խնձորներն ու նարինջները, որ գտնվում են մրգամանում, Ադամի ու Եվայի մեղսավորության ակնարկ է։ Բաց պատուհանը բացատրվում է որպես փակ տարածությունից դուրս գալու ցանկություն։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Timothy Brook։ Vermeer's Hat — The Seventeenth Century and the Dawn of the Global World. Profile Books, London 2009, ISBN 978-1-84668-120-2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը» հոդվածին։