Պատմական մեթոդաբանություն

Պատմական մեթոդաբանություն, տեխնիկայի և ուղեցույցների հավաքածու, որոնք պատմաբաններն օգտագործում են անցյալի պատմությունները ուսումնասիրելու և գրելու համար։ Օգտագործվում են առաջնային աղբյուրներ և այլ ապացույցներ, ներառյալ` հնագիտական աղբյուրները։

Թուկիդիդեսին պատկերող քանդակագործ կիսանդրի (մ.թ.ա. 460-մ.թ.ա. 400 թվականը), անվանվել է «գիտական պատմության հայր» (մ.թ.ա. 4-րդ դարի հունական աշխատության պատճենի պատճեն)

Պատմության փիլիսոփայության մեջ հիմնավոր պատմական մեթոդի հնարավորության և բնույթի հարցը բարձրացվում է իմացաբանության ենթադաշտում։ Պատմական մեթոդաբանության և պատմություն գրելու տարբեր եղանակների ուսումնասիրությունը հայտնի է որպես պատմագրություն։

Աղբյուրի քննադատություն խմբագրել

Աղբյուրի քննադատությունը (կամ տեղեկատվության գնահատումը) տեղեկատվական աղբյուրի հատկությունների գնահատման գործընթացն է, ինչպիսիք են՝ դրա վավերությունը, հուսալիությունը և հետաքննության ենթակա առարկայի արդիականությունը։

Գիլբերտ Գարախան և Ժան Դելանգլեսը աղբյուրի քննադատությունը բաժանում են վեց հարցումների[1]

  1. Ե՞րբ է արտադրվել գրավոր կամ չգրված աղբյուրը արտադրված (ամսաթիվ)։
  2. Որտե՞ղ է այն արտադրվել (տեղայնություն)։
  3. Ու՞մ կողմից է այն արտադրվել։
  4. Ինչպիսի՞ նախանյութից է այն արտադրվել (վերլուծություն)։
  5. Ինչպիսի՞ օրիգինալ տեսքով է այն արտադրվել (ամբողջականություն)։
  6. Ո՞րն է դրա բովանդակության (հավաստիության) ակնհայտ արժեքը։

Առաջին չորսը հայտնի են որպես ավելի բարձր քննադատություն, հինգերորդը՝ ցածր քննադատություն, և առաջին հինգը միասին՝ արտաքին քննադատություն։ Աղբյուրի վերաբերյալ վեցերորդ և վերջնական հարցումը կոչվում է ներքին քննադատություն։ Բոլորը միասին այս հետաքննությունը հայտնի է որպես աղբյուրի քննադատություն։

Ռ. Ջ. Շաֆերը արտաքին քննադատության վերաբերյալ ասում է. «Երբեմն ասում են, որ դրա գործառույթը բացասական է՝ պարզապես մեզ փրկելով կեղծ ապացույցների օգտագործումից, մինչդեռ ներքին քննադատությունն ունի դրական գործառույթ ՝ մեզ ասելու, թե ինչպես օգտագործել վավերացված ապացույցները»[2]։

Նշելով, որ քիչ փաստաթղթեր են ընդունվում որպես ամբողջովին հուսալի, Լուի Գյոտշալքը սահմանում է ընդհանուր կանոն, «փաստաթղթի յուրաքանչյուր առանձնահատկության համար վստահության հաստատման գործընթացը պետք է իրականացվի առանձին-առանձին՝ անկախ հեղինակի ընդհանուր հավաստիությունից»։ Հիմնականում հեղինակի հուսալիությունը կարող է հավանական հիմք հանդիսանալ յուրաքանչյուր հայտարարության քննարկման համար, բայց առանձնացված յուրաքանչյուր ապացույց պետք է կշռադատված լինի անհատապես։

Հակասական աղբյուրների ընթացակարգեր խմբագրել

Բերնհայմը (1889) և Լանգլոիսն ու Սեգենոբոսը (1898) առաջարկել են յոթ քայլանոց ընթացակարգ պատմության մեջ աղբյուրի քննադատության համար[3]

  1. Եթե բոլոր աղբյուրները համապատասխան տեղեկատվություն են տալիս են մի իրադարձության վերաբերյալ, ապա պատմաբանները կարող են համարել իրադարձությունը ապացուցված։
  2. Այնուամենայնիվ, մեծամասնությամբ չի որոշվում. նույնիսկ եթե աղբյուրներից շատերը իրադարձությունները մեկնաբանում են նույն ձևով, այդ վարկածը չի հաղթի, քանի դեռ այն չի անցնել քննադատական տեքստային վերլուծություն։
  3. Այն աղբյուրը, որը կարող է հաստատվել՝ վկայակոչելով արտաքին ապացույցներ, դրա որոշ հատվածներ կարող են լիարժեքորեն վստահվել, եթե անհնար է նման ձևով հաստատել ամբողջ տեքստը։
  4. Երբ երկու աղբյուրներ համաձայն չեն որոշակի կետի հետ, պատմաբանը գերադասում է ավելի մեծ «հեղինակություն» ունեցող աղբյուրը. դա փորձագետի կամ ականատեսի կողմից ստեղծված աղբյուրն է։
  5. Ականատեսները, ընդհանուր առմամբ, գերադասելի են հատկապես այն հանգամանքներում, երբ շարքային դիտորդը կարող է ճշգրիտ հաղորդել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, իսկ ավելի կոնկրետ՝ երբ նրանք առնչվում են ժամանակակիցներից մեծ մասին հայտնի փաստերին։
  6. Եթե ինքնուրույն ստեղծված երկու աղբյուր համաձայնվում են մի հարցի շուրջ, ապա դրանցից յուրաքանչյուրի հուսալիությունը զգալիորեն բարձրանում է։
  7. Երբ երկու աղբյուրներ համաձայն չեն, և գնահատման այլ միջոց չկա, ապա պատմաբանները վերցնում են այն աղբյուրը, որը, թվում է, թե ամենաշատն է համապատասխանում։

Պատմական մեթոդաբանության հետագա նկարագրությունները, որոնք բերված են ստորև, փորձել են հաղթահարել տասնիններորդ դարի պատմագրագետների կողմից ձևակերպված դյուրահավատությունը՝ նշելով սկզբունքներ, որոնց միջոցով ոչ միայն կարելի է ներդաշնակեցնել տարբեր զեկույցներ, այլ, փոխարենը, որոնց միջոցով աղբյուրի մեջ գտնված պնդումը կարող է համարվել ոչ հուսալի կամ հուսալի, քանի որ այն ինքնուրույն է։

Հուսալիության որոշման հիմնական սկզբունքներ խմբագրել

Աղբյուրի քննադատության հետևյալ հիմնական սկզբունքները ձևակերպվել են սկանդինավյան երկու պատմաբանների կողմից՝ Օլդեն-Յուրգենսեն (1998) և Թյուրեն (1997)[4]

  • Մարդկային աղբյուրները կարող են լինել հետքեր, ինչպիսին է՝ մատնահետքը, կամ պատմություններ, ինչպիսիք են՝ պնդումը կամ նամակը։ Հետքերն ավելի հավաստի աղբյուրներ են, քան պատմությունները։
  • Ցանկացած ներկայացված աղբյուր կարող է կեղծվել կամ աղավաղվել։ Աղբյուրի ինքնատիպության ուժեղ ցուցումները մեծացնում են դրա հուսալիությունը։
  • Որքան մոտ է աղբյուրը այն իրադարձությանը, որը նպատակ ունի նկարագրել, այնքան ավելի կարելի է վստահել, որ այն ճշգրիտ պատմական նկարագրություն կտա կատարվածի վերաբերյալ։
  • Ականատեսը ավելի հուսալի է, քան երկրորդ ձեռք վկայությունը, վերջինս էլ ավելի հուսալի է, քան բանավոր փոխանցվող զրույցները և այլն։
  • Եթե մի շարք անկախ աղբյուրներ պարունակում են նույն հաղորդագրությունը, հաղորդագրության հավաստիությունը մեծապես աճում է։
  • Աղբյուրի միտումը դրա շարժառիթն է որոշակի տեսակի կողմնակալություն ապահովելու համար։ Միտումները պետք է նվազագույնի հասցվեն կամ լրացվեն հակառակ դրդապատճառներով։
  • Եթե կարելի է ապացուցել, որ վկան կամ աղբյուրը ուղղակիորեն հետաքրքրված չեն կողմնակալություն ստեղծելու հարցում, ապա հաղորդագրության հավաստիությունը մեծանում է։

Ականատեսի վկայություն խմբագրել

Ռ․ Ջ․ Շաֆերն առաջարկում է հետևյալ ցուցակը ՝ ականատեսների վկայությունը գնահատելու համար[5]

  1. Արդյո՞ք hայտարարության իրական իմաստը տարբերվում է բառացի իմաստից։ Իմաստով օգտագործված բառերը այսօր գործածելի չե՞ն։ Հայտարարությունը պե՞տք է լինի հեգնական (այսինքն ՝ նշանակում է այլ բան, քան ասում է)։
  2. Որքա՞ն լավ կարող էր հեղինակը դիտարկել իր հաղորդածը։ Արդյո՞ք նրա զգայարանները հավասար էին դիտարկմանը։ Արդյո՞ք նրա ֆիզիկական գտնվելու վայրը հարմար էր տեսողության, լսողության, հպման համար։ Արդյո՞ք նա ուներ դիտարկելու պատշաճ սոցիալական ընդունակություն. Մի՞թե նա հասկացել է լեզուն, պահանջվե՞լ է այլ փորձաքննություն (օր.՝ իրավական, ռազմական), արդյո՞ք նրան չեն վախեցրել իր կինը կամ գաղտնի ոստիկանությունը։
  3. Ինչպե՞ս է զեկուցել հեղինակը, և ո՞րն էր դա անելու նրա ունակությունը։
    1. Ինչ վերաբերում է զեկուցելու ունակությանը, արդյո՞ք նա կողմնակալ էր, ունե՞ր պատշաճ ժամանակ զեկուցելու համար, ունե՞ր հաղորդման համար պատշաճ տեղ և համապատասխան ձայնագրման գործիքներ։
    2. Ե՞րբ է նա զեկուցել իր դիտարկումը՝ շու՞տ, շա՞տ ուշ։ Հիսուն տարին շատ ուշ է, քանի որ ականատեսների մեծամասնությունը մահացած է լինում, և նրանք, ովքեր մնում են, կարող են մոռացած լինել համապատասխան նյութերը։
    3. Ո՞րն էր հեղինակի մտադրությունը զեկուցելու հետ կապված։ Ու՞մ համար նա զեկուցեց։ Հնարավո՞ր է, որ այդ լսարանը հեղինակից պահանջի կամ առաջարկի խեղաթյուրում։
    4. Ծրագրված ճշմարտության համար լրացուցիչ բանալիներ կա՞ն։ Արդյո՞ք նա անտարբեր էր զեկուցված թեմայի վերաբերյալ, որի դեպքում, հավանաբար, մտադրություն չի ունեցել խեղաթյուրել։ Արդյո՞ք նա ինքն իրեն վնաս պատճառող հայտարարություններ արել է, որից հետևում է, որ, ամենայն հավանականությամբ, չի խեղաթյուրել։ Արդյո՞ք նա պատահական կամ ոչ էական տեղեկատվություն է տվել՝ գրեթե վստահաբար չցանկանալով մոլորության մեջ գցել։
  4. Նրա հայտարարություններն, ըստ էության, անհավանակա՞ն են թվում. օրինակ ՝ մարդկային բնույթին կամ մեր գիտելիքներին հակասող։
  5. Հիշե՛ք, որ տեղեկատվության որոշ տեսակներ ավելի հեշտ է դիտարկել և զեկուցել, քան մյուսները։
  6. Փաստաթղթում կա՞ն ներքին հակասություններ։

Լուի Գյոտշալքը հավելում է. «Նույնիսկ այն դեպքում, երբ հարցի մեջ փաստը կարող է լավ հայտնի չլինել, որոշ հայտարարություններ թե՛ ոչ էական են, և թե՛ ճշմարտանման են այն աստիճանի, որ սխալը կամ կեղծիքը անհավանական է թվում։ Եթե ճանապարհի վրա գտնվող մի հնագույն արձանագրություն մեզ ասում է, որ մի կոնկրետ պրոկոնսուլ կառուցել է այդ ճանապարհը այն ժամանակ, երբ Օգոստոսը իշխան էր, առանց հետագա հաստատման հնարավոր է կասկածել, որ այդ պրոկսուլն է իսկապես կառուցել ճանապարհը, բայց դժվար կլինի կասկածել, որ այդ ճանապարհը կառուցվել է Օգոստոսի իշխանության օրոք։ Եթե գովազդը ընթերցողներին տեղեկացնում է, որ «A և B սուրճը կարելի է ձեռք բերել ցանկացած հուսալի մթերային խանութում հիսուն ցենտ մեկ ֆունտ անսովոր գնով», գովազդի բոլոր եզրակացությունները կարելի է կասկածել առանց հաստատման, բացառությամբ այն բանի, որ շուկայում կա սուրճի ապրանքանիշ, որը կոչվում է «A և B սուրճ»"[6]։

Անուղղակի վկաներ խմբագրել

Գարրագհանն ասում է, որ տեղեկատվության մեծ մասը գալիս է «անուղղակի վկաներից», մարդիկ, ովքեր դեպքի վայրում ներկ չեն եղել, բայց լսել են դեպքերի մասին մեկ ուրիշից[7]։ Գոթչալքը ասում է, որ պատմաբանը կարող է երբեմն օգտագործել ականջալուր ապացույցներ, երբ սկզբնական տեքստերը առկա չեն։ Նա գրում է․ «Այն դեպքերում, երբ նա օգտագործում է երկրորդական վկաներ ... հարցնում է.

1․ Ո՞ւմ առաջնային վկայության հիման վրա է տալիս իր հայտարարությունները երկրորդային վկան։

2․ Արդյո՞ք երկրորդային վկան ճիշտ ամբողջականությամբ զեկուցել է առաջնային վկայությունը։

3․ Եթե ոչ, ապա ի՞նչ մանրամասներով է նա ճշգրտորեն զեկուցել առաջնային վկայությունը։

Երկրորդ և երրորդ հարցերին գոհացուցիչ պատասխանները կարող են պատմաբանին ապահովել առաջնային վկայության վերաբերյալ ամբողջական կամ էական տեղեկատվությամբ, որտեղ երկրորդային վկան կարող է լինել նրա գիտելիքը միակ աղբյուրը։ Նման դեպքերում երկրորդական աղբյուրը պատմաբանի «բնօրինակ» աղբյուրն է այն իմաստով, որ հանդիսանում է նրա գիտելիքների «սկզբնաղբյուրը»։ Քանի որ այս «բնօրինակ» աղբյուրը ճշգրիտ զեկույց է առաջնային ցուցմունքների համար, նա ստուգում է դրա հավաստիությունը այնպես, ինչպես կաներ առաջնային վկայության դեպքում»։ Գոթչալքը հավելում է.«Այսպիսով, բանավեր փոխանցված վկայությունները չեն մերժվի պատմաբանի կողմից, ինչպես դա կլիներ դատարանի դեպքում, պարզապես այն պատճառով, որ բամբասանք է»[8]։

Բանավոր ավանդույթ խմբագրել

Գիլբերտ Գարրագհանը պնդում է, որ բանավոր ավանդույթը կարող է ընդունվել, եթե այն բավարարում է կա՛մ երկու «լայն պայմաններ», կա՛մ վեց «հատուկ պայմաններ» հետևյալ կերպ[9]

  1. Լայն պայմաններում նշվում էր․
    1. Ավանդույթին պետք է օժանդակեն վկաների անխախտ շարք`փաստի անմիջական և առաջին զեկուցողից հասնելով կենդանի միջնորդ վկայի, ումից մենք վերցնում ենք այն, կամ այն անձին, ով առաջինը պարտավերվեց դա գրել։
    2. Պետք է լինեն զուգահեռ և անկախ վկաների մի քանի շարքեր, որոնք վկայում են տվյալ փաստի մասին։
  2. Հատուկ պայմանները ձևակերպված էին.
    1. Ավանդույթը պետք է հաղորդի հանրային կարևոր նշանակություն ունեցող իրադարձության մասին, և որպես այդպիսին՝ պանպայման պետք է ուղղակիորեն հայտնի լինի մեծ թվով անձանց։
    2. Պետք է համընդհանուր հավատալ ավանդույթին գոնե որոշակի ժամանակահատվածի համար։
    3. Այդ որոշակի ժամանակահատվածի ընթացքում այն պետք է ընդունվեր առանց բողոքների, նույնիսկ այն անձանց կողմից, ովքեր հետաքրքրված էին դրա ժխտմամբ։
    4. Ավանդույթը պետք է լինի հարաբերականորեն սահմանափակ ժամանակահատվածի համար (Այլ տեղ Գարրագհանն առաջարկում է առավելագույն սահմանը 150 տարի, գոնե այն մշակույթներում, որոնք աչքի են ընկնում բանավոր հիշատակումներով)։
    5. Քննադատական ոգին պետք է որ բավականաչափ զարգացած լինի այն ժամանակ, երբ ավանդույթը շարունակվում է, և քննադատության անհրաժեշտ միջոցները պետք է առկա լինեն։
    6. Քննադատաբար մտածող մարդիկ, ովքեր անպայման վիճարկելու էին ավանդույթը (նրանք դա համարում են կեղծ) պետք է, որ նման մարտահրավեր չանեն։

Կարող են գոյություն ունենալ բանավոր ավանդույթի հաստատման այլ մեթոդներ, ինչպիսիք են՝ հնագիտական մնացորդների ապացույցների հետ համեմատությունը։

Բանավոր ավանդույթի հավանական հուսալիության կամ ոչ հուսալիության վերաբերյալ ամենավերջին ապացույցները գալիս են Արևմտյան Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի դաշտային աշխատանքներից[10]։

Անանուն աղբյուրներ խմբագրել

Պատմաբանները թույլ են տալիս պատմական փաստերը հաստատելու համար օգտագործել անանուն գրություններ[11]։

Սինթեզ՝ պատմական փաստարկ խմբագրել

Երբ տեղեկատվության առանձին մասերը գնահատվեն համատեքստում, վարկածները կարող են ձևավորվել և հաստատվել պատմական փաստարկով։

Ս․ Բեհան Մքքուլլագը հաջողված փաստարկի լավագույն բացատրության համար սահմանում է յոթ պայման[12]

  1. Պնդումը, այլ պնդումների հետ միասին, որոնք արդեն իսկ համարվել են ճշմարտություն, պետք է ենթադրի այլ պնդումներ, որոնք նկարագրում են ներկա, դիտարկելի տվյալներ (այսուհետ մենք առաջին հայտարարությունը կկոչենք «վարկած», և դիտորդական տվյալները նկարագրող պնդումները՝ «դիտորդական պնդումներ»)։
  2. Հիպոթեզը պետք է ունենա ավելի մեծ բացատրական շրջանակ, քան նույն առարկայի վերաբերյալ ցանկացած այլ անհամատեղելի հիպոթեզ․ այսինքն՝ այն պետք է ենթադրի դիտորդական հայտարարությունների ավելի մեծ բազմազանություն։
  3. Հիպոթեզը պետք է ունենա ավելի մեծ բացատրական ուժ, քան նույն առարկայի վերաբերյալ ցանկացած այլ անհամատեղելի հիպոթեզ․ այսինքն, այն պետք է կատարի դիտորդական պնդումներ, որոնք ենթադրում է, որ ավելի հավանական են, քան ցանկացած այլ պնդում։
  4. Հիպոթեզը պետք է լինի ավելի հիմնավոր, քան նույն թեմայի վերաբերյալ ցանկացած այլ անհամատեղելի հիպոթեզ. այսինքն՝ այն ենթադրում է ընդունված ճշմարտությունների ավելի մեծ բազմազանություն և հաստատունություն, քան ցանկացած ուրիշը, և դրա հավանական ժխտումը պետք է պարունակի ավելի քիչ համոզմունքներ և ուժ։
  5. Հիպոթեզը պետք է լինի ավելի քիչ կոնկրետ դեպքի համար, քան նույն թեմայի վերաբերյալ ցանկացած այլ անհամատեղելի հիպոթեզ. այսինքն՝ այն պետք է պարունակի ավելի քիչ նոր ենթադրություններ անցյալի վերաբերյալ, որոնք արդեն որոշ չափով ընդունելի չեն առկա հավատալիքների կողմից։
  6. Այն պետք է հերքվի ավելի քիչ ընդունված համոզմունքների կողմից, քան նույն թեմային վերաբերվող ցանկացած այլ անհամատեղելի հիպոթեզ. այսինքն՝ երբ կապակցվում է ընդունված ճշմարտությունների հետ, պետք է ենթադրի ավելի քիչ դիտորդական պնդումներ և այլ պնդումներ, որոնք կեղծ են համարվում։
  7. Այն պետք է գերազանցի նույն թեմայի վերաբերյալ մյուս անհամատեղելի հիպոթեզները 2-ից 6-ի չափով, այնպես, որ անհամատեղելի հիպոթեզի հավանականությունը քիչ լինի հետագա հետազոտությունից հետո։

Մքքուլլագն ամփոփում է. «Եթե բացատրության շրջանակը և ամրությունը շատ մեծ է, այնպես որ այն բացատրում է փաստերի մեծ քանակ և բազմազանություն, շատ ավելին, քան ցանկացած մրցակցային բացատրություն, ապա, ամենայն հավանականությամբ, ճիշտ է»[13]։

Վիճակագրական եզրակացություն խմբագրել

ՄքՔուլլագը փաստարկի այս ձևը ներկայացնում է հետևյալ կերպ[14].

  1. Կա հավանականություն (p1 աստիճանի), որ ցանկացած A-ն B է։
  2. Հավանական է (p2 աստիճանի), որ սա A է։
  3. Հետևաբար (այս նախադրյալների հետ կապված), հավանական է (p1 × p2 աստիճանի), որ սա B է։

ՄքՔուլլագը բերում է այս օրինակը[15]

  1. Հազարավոր դեպքերում V.S.L.M տառերը, հայտնվելով գերեզմանաքարի վրա լատիներեն մակագրության վերջում, նշանակում են Votum Solvit Libens Merito։
  2. Բոլոր դրսևորումներից V.S.L.M. տառերը այս գերեզմանաքարի վրա են՝ լատիներեն մակագրության վերջում։
  3. Հետևաբար, այս գերեզմանաքարի վրա այս տառերը նշանակում են «Votum Solvit Libens Merito»։

Սա Սիլլոգիստիկա է հավանականության ձևով․ օգտագործում է բազում օրինակներից ինդուկցիայի միջոցով ձևավորված ընդհանրացումը (որպես առաջին նախադրյալ)։

Անալոգայից փաստարկ խմբագրել

Փաստարկի կառուցվածքը հետևյալն է[16]

  1. Մի երևույթ (օբյեկտ, իրադարձություն կամ իրավիճակը) ունի p1 . . .  pn and pn + 1 հատկություններ։
  2. Մեկ այլ երևույթ ունի p1 . . . pn հատկություններ։
  3. Այսպիսով, վերջինս ունի pn + 1 հատկություն։

ՄքՔուլլագը ասում է, որ անալոգիայից փաստարկը, եթե հնչում է, կա՛մ «քողարկված վիճակագրական Սիլլոգիստիկա» է, կա՛մ ավելի լավ է արտահայտվում որպես լավագույն բացատրության փաստարկ։ Դա վիճակագրական Սիլլոգիստիկա է, երբ այն «հաստատվում է դեպքերի ընդհանրացման բավականաչափ քանակով և բազմազանությամբ»։ Հակառակ դեպքում, փաստարկը կարող է անվավեր լինել, քանի որ 1-ից n հատկությունները կապված չեն n + 1 հատկության հետ, քանի դեռ n + 1 հատկությունը լավագույն բացատրությունն է 1-ից n հատկությունների համար։ Ուստի, անալոգիան հակասական է միայն այն դեպքում, երբ օգտագործվում է վարկածներ առաջադրելու համար, այլ ոչ թե որպես վերջնական փաստարկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gilbert J. Garraghan and Jean Delanglez A Guide to Historical Method p. 168
  2. A Guide to Historical Method, p. 118
  3. Howell, Martha & Prevenier, Walter(2001). From Reliable Sources: An Introduction to Historical Methods. Ithaca: Cornell University Press. 0-8014-8560-6.
  4. Thurén, Torsten. (1997). Källkritik. Stockholm: Almqvist & Wiksell.
  5. A Guide to Historical Method, pp. 157–158
  6. Understanding History, p. 163
  7. A Guide to Historical Method, p. 292
  8. Understanding History, 165-66
  9. A Guide to Historical Method, 261–262)
  10. See J. Vansina, De la tradition orale. Essai de méthode historique, in translation as Oral Tradition as History, as well as A. B. Lord's study of Slavic bards in The Singer of Tales. Note also the Icelandic sagas, such as that by Snorri Sturlason in the 13th century, and K. E. Bailey, "Informed Controlled Oral Tradition and the Synoptic Gospels", Asia Journal of Theology [1991], 34–54. Compare Walter J. Ong, Orality and Literacy.
  11. Gottschalk,A Guide to Historical Method, 169)
  12. Justifying Historical Descriptions, p. 19
  13. Justifying Historical Descriptions, p. 26
  14. Justifying Historical Descriptions, 48
  15. Justifying Historical Descriptions, p. 47
  16. Justifying Historical Descriptions, p. v85

Գրականություն խմբագրել

  • Gilbert J. Garraghan, A Guide to Historical Method, Fordham University Press։ New York (1946). 0-8371-7132-6
  • Louis Gottschalk, Understanding History: A Primer of Historical Method, Alfred A. Knopf։ New York (1950). 0-394-30215-X.
  • Martha Howell and Walter Prevenier, From Reliable Sources: An Introduction to Historical Methods, Cornell University Press։ Ithaca (2001). 0-8014-8560-6.
  • C. Behan McCullagh, Justifying Historical Descriptions, Cambridge University Press։ New York (1984). 0-521-31830-0.
  • R. J. Shafer, A Guide to Historical Method, The Dorsey Press։ Illinois (1974). 0-534-10825-3.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Introduction to Historical Method by Marc Comtois
  • Philosophy of History by Paul Newall
  • Federal Rules of Evidence in United States law