Պատկերի քննարկում:Ուրիշ աշխարհ (ֆիլմ).jpg

Latest comment: 11 տարի առաջ by Hovhannes

Այս պատկերը ոչ ազատ է, ուստի ենթակա է անմիջապես ջնջման։ Ախր բազմից ասվեց, առայժմ մի բեռնեք ոչ ազատ նիշքեր։ Hovhannes (talk) 05։29, 8 Հուլիսի 2012 (UTC)

Հարգելի Հովհաննես, նույն Ուրիշ աշխարհ (ֆիլմ) կայքի ռուսալեզու բաժնում կար այս նկարը հենց նույն կարգավիճակով: Եվ ընդ որում այնտեղ նշված էր նույնիսկ այն կայքը, որից վերցված էր: Իրականում սա ֆիլմի շապիկն է, որը նախատեսված է հենց ֆիլմը գովազդելու համար: Այնպես որ ես ոչ մեկի իրավունքը չեմ ոտնահարում: Ֆիլմը ստեղծող ստուդիան մի բան էլ դեռ ինքն է գումար ծախսում ֆիլմը գովազդելու համար:
Որքան խոչընդոտներ եք ստեղծում ադմիններով նորմալ կայք խմբագրելու համար: Ինչի՞ց է դա գալիս: Ես նույնիսկ դերասանների մասին հոդված եմ գրել, որոնք նկար չունեն, բայց անվանի էլ դերասաններ են` (օրինակ Մարտին Լոուրենսը): Ի՞նչ եք առաջարկում, այս ֆայլը մի հատ էլ ազատ արտոնագրով բեռնեմ: Որ ազատ լիներ, մյուս երկրների կայքերում այն կբեռնեին և ես էլ կօգտագործեի: Arman musikyan (talk) 06:04, 8 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Հարգելի Արման, դուք ուղղակի ինձ ճիշտ չհասկացաք, երևի: Ես լիովին ձեզ հետ համամիտ եմ, որ կարելի է ոչ ազատ պատկերներ օգտագործել, նշելով դրանց լիցենզավորումը, հիմնական ինֆորմացիան, բարեխիղճ օգտագործումը և այլնը... Բայց հիմա ադմինները դեռ խնդրել էին, որ չբեռնենք ոչ ազատ նիշքեր, քանի այդ հարցը քննարկվում է, դրա համար եմ ասում: Եթե արդեն կարելի է բեռնել, ապա շատ բարի... Ես նույնպես հիմա, մի քանի ոչ ազատ պատկերներ կբեռնեմ: Պարզապես Վաչիօն ասել էր, որ կտեղեկացնի բոլորիս դրա մասին: Hovhannes (talk) 09:19, 8 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Return to the file "Ուրիշ աշխարհ (ֆիլմ).jpg".