Պատիշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Պատիշեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԲադիշեն, Պատըշեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Պատիշեն (Աշխարհ)##
Պատիշեն (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 34 տուն՝ 310 բնակչով, որից 278-ը՝ հայեր։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն (որմնադրություն, հյուսնություն) էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Պատիշենն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական դպրոց։

Անվանի մարդիկ խմբագրել

Պատիշենում է ծնվել ֆիզիկոս Մ. Կյուրեղյանը (1907-?)[2]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 310

Աղբյուրներ խմբագրել