Պատիճվան, գյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բասեն գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Օկոմի գյուղ մոտակայքում։

Գյուղ
Պատիճվան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներԲադիջվան, Պադիժվան, Պատժվան, Պատիժվան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ25300
Պատիճվան (Աշխարհ)##
Պատիճվան (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Մեծ եղեռնի տարիներին հայերը ցրվեցին այլ երկրներ։

Բնակչություն խմբագրել

Հնում եղել է բազմամարդ գյուղ և ունեցել է մոտ 1500 բնակիչ։ XIX դարի 70-ական թվականներին գյուղն ուներ 30-50 տուն հայ և թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Գյուղն հայտնի էր իր մեղրով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Պատիճվանն ուներ մեծ ավերակ եկեղեցի և կարմիր քարերով կանուն եկեղեցի, որը գտնվում էր գերեզմանոցի մեջ։ Եկեղեցի դռան վերևում կար 1658 թվականի արձանագրություն, որտեղ հիշատակված էր կառուցողի անունը։ Բնակավայրի մոտ էր գտնվում Պատժվան դղյակը, որը եղել է գրչության կենտրոն։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 310

Աղբյուրներ խմբագրել