«Պատերազմ էր» (ռուս.՝ «Была война»), 2015 թվականի ռուսական կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ, դրամա մի երեխայի ճակատագրի մասին, որը պատերազմի առաջին օրերին կորցրել է ծնողներին և փորձում է գոյատևել գերմանացիների կողմից գրավված տարածքում։ Պատերազմից հետո Իլյան՝ ֆիլմի գլխավոր հերոսը, փորձում է գտնել մի մարդու, որը պատերազմի ժամանակ փրկել է իր կյանքը։ Արդյունքում պատմությունն իր պատկերացրածի պես չի դասավորվում։ Ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Օլեգ Վ. Սեմենեցը, հիմնված է իրական պատմության վրա։

Պատերազմ էր
ռուս.՝ Была война
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2015
Լեզուռուսերեն

Սյուժե խմբագրել

1941 թվական։ Երեխաներին տանում են Գերմանիա։ Էշելոնը ընկնում է հրետակոծության տակ։ Երեխաները դուրս են ցատկում այրվող վագոններից և փորձում փախչել ու թաքնվել անտառում։ Ֆիլմի գլխավոր հերոս Իլյան իր կրտսեր քրոջ հետ փախչում է ու ապաստան է գտնում գերմանացիների կողմից օկուպացված գյուղում։ Չնայած աղետալի վիճակին՝ տեղի բնակիչները մահվան վախի տակ թաքցնում են երեխաներին և ամեն կերպ օգնում նրանց գոյատևել։ Երեսուն տարի անց Իլյան վերադառնում է գյուղ՝ երախտագիտություն հայտնելու իր կյանքը փրկած մարդուն։

Դերերում խմբագրել

  • Մաքսիմ Բուտեկո – Իլյա
  • Վասիլի Վերովչուկ – ծերունի
  • Էդուարդ Մուսնիցկի – Իլյան մանկության տարիներին
  • Անֆիսա Յակիմովա – Իլյայի քույրը
  • Սերգեյ Արխիպով – ավտովարորդ
  • Կատերինա Կիսելյովա – Նյուրա, հարսանիքի հյուր
  • Ալեքսեյ Վեշկուրցև – Ստեպան, հարսանիքի հյուր
  • Աննա Պրոկլովա – Ալյոնկա, աղջիկ

Ստեղծում խմբագրել

Ֆիլմի սցենարը պատրաստ էր 2013 թվականի նոյեմբերին։ Նույն թվականի դեկտեմբերին սկսվել են նկարահանումները։ Նկարահանումները տեղի են ունեցել Ամուրի մարզում՝ Բլագովեշչենսկի արվարձանում և Տամբովի շրջանում, որտեղ ջերմաստիճանը ցերեկը իջել է 30 °C-ից ցածր, և որպեսզի վտանգի չենթարկեն երեխաների և նկարահանող խմբի առողջությունը՝ կապված անհրաժեշտ նյութական բազայի բացակայության հետ, որոշվել է նկարահանումները հետաձգել մինչև 2014 թվականի աշուն։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 19-ին «Ամուրյան աշուն» փառատոնի շրջանակներում։

Ֆիլմի լուսանկարչական փորձերի ժամանակ արված «Ռուս աղջկա կերպարը, որը 1941 թվականի խորը աշնանը անտառում փրկվել է գերմանացիներից» լուսանկարը երկրորդ տեղն է զբաղեցրել Մակեդոնիայի Circuit Exhibition of Photography փառատոնի Child («Երեխաներ») անվանակարգում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել