Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատարագ

Պատարագ, հայկական մասնագիտացված մոնոդիական երգարվեստի հնագույն ժանրերից է, իր արտասանվող, երգվող հատվածներով մտահղացված է որպես եկեղեցական, ծիսական ստեղծագործություն։ Ժամանակի ընթացքում հարստացվել է նոր երգերով, լրացվել վերախմբավորվել և այդ բանում նշանակալից դեր կատարել Ներսես Շնորհալին։ Խազերով գրված պատարագի մասեր պահպանվել են 11 և 12-րդ դարերից, ամբողջականը 13-րդ դարից։ Խազերի՝ գործածությունից դուրս գալուց հետո, բանավոր փոխանցվելով պատարագը կրել է փոփոխություններ։ Ն. Թաշչյանը և Մ. Եկմալյանը գրառել են (նոր հայկական ձայնագրությամբ) հիմնականում Գևորգ Դ Կոստանդնուպոլսցու երգածից, հրատարակվել է 1874 և 1878 թվականներին։

Երգչախումբը Հայ առաքելական պատարագի ժամանակ Նիդեռլանդների Մաստրիխտ քաղաքի Սուրբ Սերվատիուսի հռոմեական կաթոլիկ բազիլիկի արևմտյան մասում

Մշակումները խմբագրել

Պատարագի երաժշտությունը երգչախմբի համար բազմաձայն մշակելու փորձեր են արել՝ ուկրաինացի Կրապիվնիցկին (հրատ. 1873 թ . Ակկերման ), իտալացի Բիանկինին (հրատ. 1877 թ. Վենետիկ) Ք. Կարա-Մուրզան 1886 թ., Էմի Աբգար (հրատ. 1896 թ., 1920 թ. Կալկաթա

Իրենց ոճական, գեղարվեստական առանձնահատկությունների շնորհիվ ընդունված են Մ. Եկմալյանի (հրատ. 1896 թ., Լայպցիգ, Վիեննա) և Կոմիտասի (տպագ. 1933 թ. Փարիզ) բազմաձայն պատարագները, որոնցում ընտրությամբ և խմբագրելով օգտագորղված են Ն. Թաշչյանի և Մ. Եկմալյանի գրառած եղանակները և Էջմիածնում պահպանված հատվածները։ Առաջինը հոմոֆոն, երկրորդը պոլիֆոն ոճով գրված վիպաքնարական բնույթի խոշոր երաժշտական երկեր են։

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մեսսա-օրատորիա է գրել (մեներգիչների և երգչախմբի համար, սիմֆոնիկ նվագակցությամբ) Ա. Պարթևյանը (1981 թ. Փարիզ)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։