Պատահար, որը ոչ ոք չնկատեց

«Պատահար, որը ոչ ոք չնկատեց» (ռուս.՝ «Происшествие, которого никто не заметил»), 1967 թվականի խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ (մելոդրամա), որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում դրամատուրգ և սցենարիստ Ալեքսանդր Վոլոդինի[1][2] կողմից՝ իր սեփական վիպակի հիման վրա։ Սա նրա միակ ռեժիսորական աշխատանքն է կինոյում։

Պատահար, որը ոչ ոք չնկատեց
ռուս.՝ Происшествие, которого никто не заметил
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ
Թեմամարմինների փոխանակում
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Վոլոդին
Սցենարի հեղինակԱլեքսանդր Վոլոդին
ԴերակատարներԺաննա Պրոխորենկո, Վիտալի Սոլոմին, Վերա Տիտովա և Եվգենի Լեբեդև
ՕպերատորԿոնստանտին Ռիժով
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն66 րոպե

Սյուժե խմբագրել

Նաստյան երիտասարդ աղջիկ է, նա գեղեցիկ է, բայց համեստ, ուստի ինքն իրեն համարում է տգեղ և միայնակ։ Նա աշխատում է բանջարեղենի խանութում և երազում է արքայազնի մասին, որը կսիրի իրեն։ Նաստյան ունի նվիրական երազանք՝ դառնալ գեղեցիկ և դրա շնորհիվ փոխել իր կյանքը։

Ինչպես հեքիաթում, հրաշք է տեղի ունենում․ Նաստյան դառնում է գեղեցկուհի, սակայն շրջապատողները դա չեն նկատում։ Ցանկալի գեղեցկությունը ոչ միայն երջանկություն չի բերում աղջկան, այլև հեռացնում է նրան մտերիմներից։ Այդ պատճառով այժմ Նաստյան ցանկանում է դառնալ այնպիսին, ինչպիսին նախկինում էր։

Դերերում խմբագրել

  • Ժաննա ՊրոխորենկոՆաստյա
  • Վիտալի Սոլոմին – Տոլյա, Նաստյայի սիրելին
  • Զինաիդա Սլավինա[3]Կատյա, Նաստյայի ընկերուհին
  • Գեորգի Շտիլ – Լյոշա, Կատյայի ամուսինը
  • Վերա Տիտովա – Նաստյայի մայրը, բակապան
  • Լիդիա Շտիկան – Նինա Սերգեևնա, գանձապահ
  • Եվգենի Լեբեդև – Յակով Ալեքսեևիչ, խանութի տնօրեն
  • Պավել Լուսպեկաևընկեր Տետերին, պետ
  • Գալինա Դաշևսկայա – Վալյա, Նաստյայի ընկերուհին
  • Արկադի Տրուսով – Արկադի Վասիլևիչ, աշխղեկ
  • Իրա Ժիվոտովա – Տոլյայի քույրը
  • Վյաչեսլավ Զախարով – Շուրիկ, Նաստյայի ծանոթը
  • Միխայիլ Լադիգին – ժեկի պետ
  • Գելի Սիսոև – Վալյայի ընկերը
  • Իգնատ Լեյրեր – սիրահարված[4]
  • Վադիմ Յակովլև – Վալյայի ընկերը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Վոլոդին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Վոլոդին
  • Օպերատոր՝ Կոնստանտին Ռիժով
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Բլեք
  • Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ

Տես նաև խմբագրել

  • Նաստյա - վեպի երկրորդ Էկրանավորումն է, որը նկարահանվել է 1993 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել