Պավլինե Բուռնազյան
Պավլինե Արամի Բուռնազյան (մայիսի 15, 1915, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 19, 1995, Երևան, Հայաստան), բալետի հայ արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1946 թ.):
Պավլինե Բուռնազյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1915 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 19, 1995 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բալետի պարող և պարուսույց |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Ամուսին | Գեորգի Գեորգիյանց |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Պավլինե Բուռնազյանը ծնվել է 1915 թվականին Վան քաղաքում՝ Արամ և Աղավնի Բուռնազյանների ընտանիքում[1]։ Հայոց ցեղասպանության (1915 թ.) ժամանակ Բուռնազյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, պարարվեստի դասեր առել Վահրամ Արիստակեսյանից։ 1933 թվականից եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետի մենապարուհի, կարճ ժամանակահատվածում աշխատել է Հայաստանի երգի-պարի նորաստեղծ անսամբլում, 1941 թվականին վերադարձել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, որտեղ մինչև 1963 թվականը եղել է առաջատար մենապարուհի՝ հանդես գալով դասական և ժամանակակից բալետի դերապարերով։ Դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում[2]։
Դերապարեր խմբագրել
- Արամ Խաչատրյանի «Երջանկություն»
- Բ. Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»
- Գլիերի «Պղնձե հեծյալը»
- Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ»
- Անուշավան Տեր-Ղևոնդյանի «Անահիտ»
Ընտանիք խմբագրել
Եղել է բալետի արտիստ, պարուսույց Գեորգի Գեորգիյանցի կինը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Pavline Burnazyan». geni_family_tree (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Պավլինե Բուռնազյանի մասին zarkfoundation.com կայքում».