Պավել (Պաոլո) Պետրովիչ Տրուբեցկոյ, (ռուս.՝ Павел (Паоло) Трубецкой, իտալ.՝ Paolo Troubetzkoy, փետրվարի 15, 1866(1866-02-15)[1][2][3][…], Intra, Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա[1][4] - փետրվարի 12, 1938(1938-02-12)[5][2][3][…], Պալանցա, Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա[4]), ռուս քանդակագործ-իմպրեսիոնիստ։

Պավել Տրուբեցկոյ
Паоло Трубецкой
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1866(1866-02-15)[1][2][3][…]
ԾննդավայրIntra, Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա[1][4]
Մահացել էփետրվարի 12, 1938(1938-02-12)[5][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՊալանցա, Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա[4]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
ԵրկերMonument of Alexandre III?, Francesco Filippini?, Statue of Eleftherios Venizelos, Chania? և Q115118036?
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և արվեստագետ
ԱմուսինMarie Troubetzkoy?[6]
Ծնողներհայր՝ Peter Troubetzkoy?
Ստորագրություն
Изображение автографа
 Paolo Troubetzkoy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աշխատել է Միլանում՝ մասնավոր ստուդիաներում (1884 թ.) և իր արվեստանոցում (1885-1897 թթ.)։ 1897-1906 թվականներին ապրել է Պետերբուրգում և Մոսկվայում, 1906 թվականից՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում։

Իր գործերում (հիմնականում ժանրային և դիմաքանդակային արձանիկներ, ինչպես և կիսանդրիներ) Տրուբեցկոյը ձգտել է կերպարի անմիջականության («Մոսկովյան կառապան», 1898 թ., Լև Տոլստոյի դիմաքանդակը, 1899 թ., երկուսն էլ՝ բրոնզ, Ռուսական թանգարան, Լենինգրադ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Ալեքսանդր III-ի հուշարձանին (բրոնզ, 1900-1906 թթ., Պետերբուրգ) հատուկ ծանրությունն ու կոպիտ ուժը օբյեկտիվորեն նրան հաղորդել են մերկացնող իմաստ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Տրուբեցկոյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։