Պավել Միխայլովիչ Տատարինով (ռուս.՝ Павел Михайлович Татаринов, նոյեմբերի 6, 1895(1895-11-06) կամ 1895[1] - օգոստոսի 15, 1976(1976-08-15) կամ 1976[1]), ռուս խորհրդային երկրաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953

Պավել Տատարինով
Ծնվել էնոյեմբերի 6, 1895(1895-11-06) կամ 1895[1]
Մահացել էօգոստոսի 15, 1976(1976-08-15) կամ 1976[1]
Մասնագիտություներկրաբան և համալսարանի դասախոս
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ավարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտը (19251926-1938 թվականներին աշխատել է երկրաբանական կոմիտեում։ 1930 թվականից դասավանդել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում (1938 թվականից՝ օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության ամբիոնի վարիչ)։ 1942-1946-ին՝ օգտակար հանածոների պաշարների գծով հանձնաժողովի նախագահ։ 1962 թվականից՝ Համամիութենական միներալոգիական ընկերության նախագահ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ԽՍՀՄ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրությանը։ Մշակել է քրիզոտիլ-ասբեստի հանքավայրերի առաջացման տեսություն։

Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության 2 շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ralph J., Nikischer T., Mineralogy H. I. o. Mindat.org: The Mineral and Locality Database[Keswick, VA], Coulsdon, Surrey: 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 601