Պավել Նախիմով

ռուս ծովապետ, ծովակալ

Նախիմով Պավել Ստեպանովիչ (1802–1855), ռուս ծովապետ, ծովակալ (1855)։ Ավարտել է ծովային կադետական կորպուս (1818)։ 1822–25-ին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Կրեյսեր» նավով։ Մասնակցել է 1828–29-ի ռուս–թուրքական պատերազմին, եղել կորվետի (հետախուզական ռազմանավ) հրամանատար։ 1834-ից ծառայել է Սևծովյան նավատորմում։ 1853–-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ, ղեկավարելով Սևծովյան նավատորմի նավախումբ, Նախիմովը հայտնաբերել և շրջափակել է թուրքական նավատորմի գլխավոր ուժերը և, արդյունավետ օգտագործելով հրետանային միջոցները, 1853-ի (նոյեմբերի 18-ին) Սինոպի ճակատամարտում ջախջախել այն։ 1854–1855-ին, Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, ճիշտ գնահատելով Սևաստոպոլի նշանակությունը, Նախիմովը ներդրել է բոլոր հնարավոր միջոցները քաղաքի պաշտպանության ամրապնդման համար։ 1855-ից Սևաստոպոլի նավահանգստի հրամանատարն էր և ռազմական նահանգապետը, Սևաստոպոլը պաշտպանող հերոսական կայազորի ղեկավարը, երբ մեծ ընդունակություններ է ցուցաբերել ծովից և ցամաքից նավատորմի բազայի պաշտպանության կազմակերպման գործում։ Լինելով ռազմածովային արվեստի քաջ գիտակ՝ անձամբ է լուծել մարտավարության հիմնական հարցերը, ղեկավարել գլխավոր մարտերը, ծովային և ցամաքային ուժերի փոխգործողությունները։ Մալախով կուրգանի առաջավոր գծերի շրջանցման ժամանակ մահացու վիրավորվել է։ Թաղված է Սևաստոպոլում, Վլադիմիրյան եկեղեցում։ Սևաստոպոլում կանգնեցված է Նախիմովի հուշարձանը։

Պավել Նախիմով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23 (հուլիսի 5), 1802
ԾննդավայրKhmelita, Vyazemsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 30 (հուլիսի 12), 1855 (53 տարեկան)
Մահվան վայրՍևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՍուրբ Վլադիմիրի տաճար
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԾովային կադետական դպրոց և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ
Մասնագիտությունռազմածովային սպա
Ծնողներհայր՝ Q124647354?
Պարգևներ և
մրցանակներ
Բատի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 1st class with imperial crown Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 2nd class with crown Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Փրկիչի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Pavel Nakhimov Վիքիպահեստում
Փոխծովակալ Պավել Նախիմովը
Պավել Նախիմովի հուշարձանը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 160
  1. Нахимов Павел Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.