Պավել Ղալթախչյան
Պավել Սերգեյի Ղալթախչյան (հունվարի 8, 1950, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Պավել Ղալթախչյան | ||
| ||
---|---|---|
30 հունվարի 2001 | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
| ||
1997 - 28 փետրվարի 2000 | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է, Նորայր Խաչատրյանը որպես ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար | |
Հաջորդող | պաշտոնը վերացվել է, Դավիթ Վարդանյանը որպես ՀՀ պետական գույքի կառավարման նախարար | |
Կրթություն՝ | Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտ | |
Գիտական աստիճան՝ | Տնտեսագիտության թեկնածու | |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող | |
Ծննդյան օր | հունվարի 8, 1950 (74 տարեկան) | |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | |
Պարգևներ |
Կրթություն խմբագրել
- 1967-1972 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
- 1972-1975 թթ. - աշխատել է Աբովյանի չափիչ սարքերի գործարանում՝ որպես տնտեսագետ, ապա՝ ինժեներ- մաթեմատիկոս։
- 1975 թ. - աշխատել է Աբովյանի «Կոտայք» միավորումում՝ որպես ավագ տնտեսագետ։
- 1975-1985 թթ. - աշխատել է «Հայէլեկտրաապարատ» արտադրական միավորումում որպես, տնտեսագետ, ավագ տնտեսագետ, բյուրոյի պետ, գլխավոր հաշվապահի տեղակալ, այնուհետև՝ գլխավոր հաշվապահ։
- 1985-1991 թթ. - ՀԽՍՀ մինիստրների խորհրդի գործերի կառավարչության գլխավոր հաշվապահ, ապա՝ հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետ։
- 1991-1993 թթ. - ՀՀ պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի նախագահի տեղակալ, կոմիտեի նախագահի պաշտոնակատար։
- 1993-1997 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ։
- 1997 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սեփականաշնորհման նախարար։
- 2000 թ. փետրվարի 28-ին ՀՀ Նախագահի հրաանագրով ազատվել է ՀՀ Սեփականաշնորհման նախարարի պաշտոնից։
- 2001 թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով։
- 2005 թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
- 2010 թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
- 2015 թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով[1]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի և չորս թոռնիկ։ Անկուսակցական է։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Նորայր Խաչատրյանը որպես ՀՀ Սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար |
ՀՀ Սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյան 1997-2000 թթ. |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Դավիթ Վարդանյանը որպես ՀՀ Պետական գույքի կառավարման նախարար |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյան 30 հունվարի 2001 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |