«Պառավ ձին», Լև Տոլստոյի պատմվածքներից, որը հայերեն թարգմանել է Հովհաննես Թումանյանը։ Թումանյանի թարգմանած հեքիաթները հարուստ են գործողություններով և դինամիկ զարգացման ընթացք ունեն։ Նաև երկխոսությունների հորդաբխությունը փոքրահասակ երեխաների համար ավելի հետաքրքրական ու սիրելի են դարձնում գործը[1]։

Պառավ ձին
ՀեղինակԼև Տոլստոյ
Ժանրպատմվածք
Թարգմանիչ հայերենՀովհաննես Թումանյան
ՎիքիդարանՊառավ ձին

Սյուժե խմբագրել

Հեղինակը պատմում է, որ իրենց ժամանակ կար Պիմեն անունով մի ծերունի մարդ։ Նա իննսուն տարեկան էր։ Ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած էր, փայտը ձեռքին, ոտքերը քարշ տալով էր ման գալիս։ Բերանը անատամ էր, կնճռոտած էր, ներքին շրթունքը դողում էր շարունակ։ Խուսելը չէր հասկացվում։ Նա պատմում է, որ ուներ չորս եղբայր, չորսն էլ սիրում էին ձի նստել, սակայն ձի չունեին։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստել, որի անունը Սևուկ էր։Պատմում է, որ մի անգամ մայրը թույլ տվեց, որ ձի նստեն։ Սկսում է քշել Սևուկին բոլոր ուժով։ Սևուկը չէր ուզում գոմից հեռանալ։ Պիմենը բարկանում է ու ինչքան ուժ ուներ սկսում է զարկել մտրակով ու ոտքերով։ Աշխատում էր զարկել այն տեղերին, որը ձիուն ավելի ցավ էին տալիս։ Մտրակը կոտրում է ու ձեռքի մնացած կտորով սկսում է գլուխը ծեծել։ Սևուկը դարձյալ չի շարժվում տեղից։ Նա ծառայից խնդրում է ավելի ծանր մտրակ։ Սակայն ծառան մերժում է։ Պիմեն նեղսրտում է։ Դարձյալ փորձում է համոզել ծառային, սակայն ապարդյուն։ Ծառան թափահարում է գլուխը և ասում, որ հալածելու կարիք չկա, քանի որ մոտ քսան տարեկան ձի է, տանջված, հազիվ է կարողանում շնչել․ «Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Միթե՞ կնստեիք Պիմենի մեջքին ու այդպես մտրակով կծեծեիք»[2]։ Պիմենին լսում է ծառայի հորդորը։ Պատմում է, որ ձիուց իջնելուց հետո տեսնում է, որ նա վատ վիճակի մեջ էր։ Պիմենը կարծել էր, թե ձին էլ է իր նման ուրախանում։ Մեղքը գալիս է Սևուկը, սկսում է ձիու քրտնած վիզը համբուրել, ներողություն խնդրել, որ ծեծել է։ Պիմենը խոստովանում է, որ այն օրվանից, ինչ մեծացել է, միշտ խղճում է ձիերին ու, երբ տեսնում է նրանց չարչարելիս, հիշում է պառավ Սևուկին։

Կերպարներ խմբագրել

  • Պիմեն
  • Սևուկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը. Երևան։ Սովետական գրող.
  2. «Պառավ ձին — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.