Պառավը ձեռագործությամբ է զբաղվում

«Պառավը ձեռագործությամբ է զբաղվում» (Շոշափելիքի այլաբանություն), դանիական ծագմամբ «ռեալիստ նկարիչների» իտալական դպրոցի հայտնի ներկայացուցիչ, Ռեմբրանդտի սան Բերնարդ Կեյլի դիմանկարային աշխատանքը[1]։ Կտավը Սերպուխովի պատմության և արվեստի թանգարանի հավաքածուի ամենահայտնի գործերից է։

Պառավը ձեռագործությամբ է զբաղվում
տեսակգեղանկար
նկարիչԲերնարդ Կեյլ
տարի1650
ժանրկենցաղային ժանր
գտնվում էՍերպուխովի պատմության և արվեստի թանգարան
հավաքածուՍերպուխովի պատմության և արվեստի թանգարան
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Որոշ ժամանակ նկարը պատկանել է մոսկովյան կոլեկցիոներ Յու.Մերլինին, ումից այն ձեռք է բերել սերպուխովցի ձեռնարկատեր Աննա Վասիլևնա Մարաևան։ 1920 թվականին, ազգայնացումից հետո, այն տեղափոխվել է Սերպուխովի թանգարանի հավաքածուներ[2]։ Վերականգնվել է 1958 թվականին[2]։

2006 թվականին «Պառավը ձեռագործությամբ է զբաղվում» կտավը, Սերպուխովի թանգարանի հավաքածուներից Իզակա դե Յաուդդերվիլի «Գիտնականը աշխատասենյակում» նկարի հետ մեկտեղ, ներկայացվել է Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի «Ռեմբրանդտը, նրա նախորդներն ու հետևորդները» ցուցահանդեսում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի տարբեր թանգարանների այլ կտավների հետ միասին[3]։

Գեղարվեստական բնութագիր խմբագրել

Ենթադրվում է, որ «Պառավը ձեռագործությամբ է զբաղվում» կտավի կերպարում արտացոլված է խորը հոգեբանության և սովորական, հասարակ մարդու ներաշխարհի հետաքրքրության համադրությունը, որը փոխառված է Ռեմբրանդտից։ Կտավին բնորոշ է նկարչության լայն, կորպուսային ոճը, ինչպես նաև հնչեղ, դեկորատիվ գունային բույլը, որը կրում է իտալական նկարչության ազդեցությունը։ Ենթադրվում է, որ այս կտավը, 1962 թվականին Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանին հանձնված «Մոմով պառավը» կտավի հետ միասին, ի սկզբանե, հանդիսացել է «Հինգ զգացմունք» հավաքածուի մաս՝ անձնավորելով շոշափման զգացումը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 В. А. Садков, Л. Г. Москалева. Западноевропейская живопись XVI-XX веков // Серпуховский историко-художественный музей. Русская и западноевропейская живопись. — Тула: Издательство «Власта», 2005. — С. 10—11. — 144 с. — ISBN 5-900998-20-7
  2. 2,0 2,1 «Старуха за рукоделием (Аллегория осязания?)». Музеи России. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Картины из коллекции серпуховского музея будут представлены на выставке «Рембрандт, его предшественники и последователи»». Портал Правительства Московской области. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)