Պապլոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավորներ
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Հակինթազգիներ
Ցեղ Պապլոր
Լատիներեն անվանում
Muscari
Mill., 1754
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Muscari botryoides (L.) Mill.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Պապլոր կամ վարդապետիկ (լատին․՝ Muscari), հակինթազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 60) տեսակ։

Անվանում խմբագրել

 
Բուսաբանական նկարազարդումըբ Օ. Վ. Թոմի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքի, 1885

Լատրներեն անվանումը ստացել է ծաղիկները բույրի շնորհիվ, որոնց բույրը հիշեցնում է մուշկ[1]։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 7 տեսակ.

  • պապլոր նրբածաղիկ (M. tenuiflorum),
  • պապլոր կովկասյան (M. caucasicum),
  • պապլոր Շովիցի (M. szovitsianum) և այլն։

Տարածում խմբագրել

Տարածված է Շիրակի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր նոսրանտառներում, կիսաանապատներում, խճոտ ու քարքարոտ լանջերին, ալպյան մարգագետիններում և այլն։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Կոճղեզավոր է։ Ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 40 սմ։ Տերևները կաշեկերպ են, արմատամերձ, գծաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն կամ դեղնականաչ։ Ծաղկում է մարտ-հունիսին։ Պտուղը եռանիստ տուփիկ է։ Սերմերը գնդաձև են, սև։

Նշանակություն խմբագրել

Որոշ տեսակներ աճեցնում են որպես գեղագարդիչ բույսեր։ պապլոր փայլունը (M.pallens) հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Տավուշի մարզի մարգագետիններում, անտառի բացատներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տեսակներ խմբագրել

 
Muscari botryoides
 
Muscari botryoides

Muscari դասը ըստ 2014 թվականի տվյալների ընդգրկում է 44 տեսակ[2]։

Ըստ Միջազգային գրանցման մարմինների (ICRA) նոր սորտեր են հանդիսանում Royal General Bulb Growers' Association (KAVB)։ Ասոցիացիոն կայքը ներառում սորտերը տվյալների բազայում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Артюшенко З.Т. Декоративные травянистые растения для открытого грунта СССР. В 2 т. / Н. А. Аврорин. — Л.: Наука, Лен. отд., 1977. — Т. 2. — С. 168-173.
  2. «Muscari Mill., Gard. Dict. Abr. ed. 4 (1754)». Kew Gardens. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7–ին-ին.
  3. De database Geregistreerde cultivars

Գրականություն խմբագրել

  • Мордак Е. В. Семейство лилейные (Liliaceae) // Жизнь растений։ в 6 тт. Т. 6. Цветковые растения / под ред. А. Л. Тахтаджяна. - М.։ Просвещение, 1982. - С. 86.
  • Артюшенко З.Т. Декоративные травянистые растения для открытого грунта СССР. В 2 т. / Н. А. Аврорин. — Л.: Наука, Лен. отд., 1977. — Т. 2. — С. 168-172.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապլոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապլոր» հոդվածին։