Պապիկի մեծ փախուստը (անգլ.՝ Grandpa's Great Escape), մանկական գիրք, որը գրել է Դեյվիդ Վիլյամսը և պատկերազարդել է Թոնի Ռոսսը։ Այն հրապարակվել է Հարփեր Քոլինսի կողմից, 2015 թվականի սեպտեմբերի 24-ին։ Պատմությունը պատմում է Ջեք անունով մի տղայի մասին, որը փորձում է փրկել իր պապիկին չար օրիորդ Սվայնի ծերանոցից[1]։

Պապիկի մեծ փախուստը
վալլիերեն՝ Dihangfa Fawr Taid
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԴեյվիդ Ուոլյամս
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողTony Ross?
ՀրատարակչությունHarperCollins
Հրատարակվել էսեպտեմբերի 24, 2016

Գիրքը վերամշակվել է BBC One հեռուստաընկերության համար, սցենարի հեղինակներն են Վիլյամս և Քևին Սեսիլները։ Պապիկի դերում խաղացել է Թոմ Քոուրթենին[2]։ Բրիտանական հեռուստատեսությամբ պրեմիերան կայացել է 2018 թվականի Նոր Տարվա օրերին։

Սյուժե խմբագրել

Գրքում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում Լոնդոնին մոտ գտնվող քաղաքում, 1980-ական թվականներին և պատմում են Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջավոր օդաչու պապիկի պատմությունը, որը հիմա շփոթված է` կարծելով, թե Երկրորդ Համաշխարհային պատերազմը դեռ չի ավարտվել։ Երբ նրա ընտանիքն այլևս չի կարողանում հոգ տանել նրա մասին, նա տեղափոխվում է ծերանոց, որը ղեկավարվում է օրիորդ Սվայնի կողմից։

Շուտով պարզ է դառնում, որ օրիորդ Սվայնը ղեկավարում է ծերանոցը միայն իր շահի համար, և պապիկը ու նրա թոռնիկ Ջեքը, որը միակն էր, որ կարող էր հասկանալ պապիկին, պետք է կազմակերպեն վտանգավոր փախուստ։ Պապիկը վերջին հնարավորությունն ունի վերապրելու իր անցյալը և մեկ անգամ ևս թռչելու իր սիրելի ինքնաթիռով։

Արձագանք խմբագրել

Book Bag կայքի մեկնաբան Լինդա Լովերը Պապիկի մեծ փախուստ ֆիլմին տվել է 4.5 աստղ` ասելով. «Սկզբից մինչև վերջ հիմարություն լինելով` այնուամենայնիվ այն ընթերցողի մոտ թողնում է ջերմ, մտերմիկ զգացողություն։ Մոռացիր այն մասին, թե արդյոք սյուժեի մեջ թեկուզ մի փոքր իմաստ կա, պարզապես հարմար նստիր և վայելիր ընթացքը, Թոնի Ռոսսի հիանալի պատկերազարդումները և անհոգ տեքստը»[3]։

Հեռուստացույցային վերամշակում խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարվել է, որ գիրքը վերամշակվելու է BBC One հեռուստաընկերության համար և հեռարձակվելու է 2017 թվականին, Ամանորին։ Ֆիլմի սցենարը գրվել է Վիլիամ և Քևին Սեսիլների կողմից, պապիկի դերում խաղացել է Թոմ Քոուրթենը, Ջեքի դերում` Կիթ Քոնորը, օրիորդ Դենդի դերում` Ջենիֆեր Սաունդերսը Ջեքի ծնողների` Պատրիսիայի և Բարրի դերերում` Սամանթա Սփիրոն և Վալիամսը[4]։ Ֆիլմը հեռարձակվել է 2018 թվականի Ամանորին[5] և ունեցել ավելի քան 5 միլիոն հանդիսատես։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The World of David Walliams». HarperCollins Publishers Limited. 2017. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. Doran, Sarah (2017 թ․ սեպտեմբերի 22). «David Walliams' Grandpa's Great Escape set to air on BBC1 this Christmas». Radio Times, Immediate Media Company Limited. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Lawlor, Linda (2017 թ․ փետրվարի 13). «Grandpa's Great Escape by David Walliams». The Bookbag. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «David Walliams' Grandpa's Great Escape comes to BBC One». BBC. 2017 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Grandpa's Great Escape: All you need to know». BBC News. BBC. 2017 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.