Պաուլա վան դեր Ուստ

հոլանդացի կինոռեժիսոր

Պաուլա վան դեր Ուստ (հոլ.՝ Paula van der Oest, 1965[1][2][3], Laag-Soeren, Ռեյդեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի կինոռեժիսոր և սցենարիստ։ 2001 թվականին նրա «Zus & Zo» (Քույրերը) ֆիլմն առաջադրվել է Կինոակադեմիայի օսկար մրցանակի՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։

Պաուլա վան դեր Ուստ
Ծննդյան թիվ՝1965[1][2][3]
Ծննդավայր՝Laag-Soeren, Ռեյդեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն՝ Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր և գրող
Պարգևներ՝
IMDb։ID 0644309

Գործունեություն խմբագրել

Պաուլա վան դեր Ուստը սովորել է Հոլանդական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում և ավարտական քննության հետ մեկտեղ 1988 թվականին արժանացել է Cannon մրցանակի։ Հետագա տարիներին աշխատել է որպես ռեժիսորի օգնական, 1994 թվականից՝ որպես ռեժիսոր։ VPRO-series Lolamoviola-ի համար ստեղծել է Coma և Achilles en het zebrapad կարճամետրաժ ֆիլմերը։ Առաջինն արժանացել է «Ոսկե հորթ» մրցանակի որպես լավագույն հեռուստատեսային դրամա։

1996 թվականին նկարահանել է De nieuwe moeder[4] (Նոր մայրը) ֆիլմը, Դե Նուույուեդեդ (Նոր Մայր), որտեղ նկարահանվել է նրա ամուսինը՝ Տեու Բուրմասը (հետագայում նկարահանվել է նաև Zus & Zo ֆիլմում)։ De trip van Teetje (Թեյթի ուղևորությունը) նկարահանել է 1998 թվականին, Կեյս Գելի մասնակցությամբ։

Zus & Zo ֆիլմը, որը Պաուլա վան դեր Ուստը նկարահանել է 2001 թվականին, ազատ կերպով հիմնված է Անտոն Չեխովի «Երեք քույրեր» պատմվածքի վրա։ Նրա նախկին ֆիլմերից իրատեսական կերպարները և անձանց միջև հարաբերություններն առանցքային են, սակայն ավելի լի հումորային տարրերով, և անգլիացի սցենարիստի որոշ փոփոխություններից հետո ներկայացվել են «Օսկար» անվանակարգում։

Այնուհետև ստեղծել է Moonlight (2002) անգլերեն թրիլլեր / հեքիաթը 13-ամյա աղջկա և նույն տարիքի թմրառաքչի հարաբերությունների մասին (որը 2004 թվականին մեծ հաջողություն է ունեցել Ամստերդամի Bijlmer տարածքում)։ Moonlight ֆիլմը ընդգրկվել է Մոսկվայի 25-րդ միջազգային կինոփառատոնում[5]։

2001 թվականին Պաուլա վան դեր Ուստը գրել է Մերալ Ուսլուի Roos և Rana հեռուստաֆիլմերի սցենարները։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1988 - Zinderend
  • 1994 - Coma
  • 1995 - Achilles en het zebrapad
  • 1996 - Always yours, for never
  • 1996 - De nieuwe moeder
  • 1997 - Smakeloos
  • 1998 - Meedingers (televisiefilm)
  • 1998 - De trip van Teetje
  • 1999 - episode 2 (Doolhof) of the television sequel 'De zeven deugden'
  • 1999 - Link spel
  • 2001 - Zus & Zo
  • 2002 - Moonlight
  • 2004 - Madame Jeanette
  • 2004 - Verborgen gebreken
  • 2008 - Tiramisu
  • 2008 - Wijster
  • 2011 - Black Butterflies
  • 2011 - Mixed Up
  • 2012 - The Domino Effect
  • 2014 - Accused
  • 2016 - Tonio
  • 2017 - kleine ijstijd

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
  3. 3,0 3,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  4. De nieuwe moeder (1996)
  5. «25th Moscow International Film Festival (2003)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.