Պաուլա Հայման

գերմանացի հոգեբույժ և հոգեվերլուծաբան

Պաուլա Հայման (ծնյալ՝ Կլացկո, գերմ.՝ Paula Heimann, փետրվարի 3, 1899(1899-02-03)[1][2], Danzig Government Region, Արևմտյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2] - հոկտեմբերի 22, 1982(1982-10-22)[3][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), գերմանացի հոգեբույժ և հոգեվերլուծաբան, որն առաջինն է ուսումնասիրել քաունթերտրանսֆերենցիա երևույթը՝ որպես հոգեվերլուծական բուժման կարևոր գործիքներից մեկը[4]։

Պաուլա Հայման
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1899(1899-02-03)[1][2]
ԾննդավայրDanzig Government Region, Արևմտյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2]
Մահացել էհոկտեմբերի 22, 1982(1982-10-22)[3][2] (83 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Գերմանիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունՀայդելբերգի համալսարան և Վրոցլավի համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ և հոգեվերլուծաբան
ԱնդամությունԲրիտանական հոգեվերլուծական ընկերություն[2]
 Paula Heimann Վիքիպահեստում

Կյանք Գերմանիայում խմբագրել

Հայմանը ծնվել է Ռուսաստանից արտագաղթած հրեաների ընտանիքում[5], բժշկություն ուսումնասիրել Քյոնիգսբերգում, Բեռլինում ու Ֆրանկֆուրտում, որից հետո պետական քննություններ է հանձնել Բրեսլավում։ Այնտեղ էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ բժիշկ Ֆրանց Հայմանին։ Միասին մեկնել են Հայդելբերգ, որտեղ 1924-1927 թվականների ընթացքում սովորել է հոգեբույժ դառնալու համար։ 1925 թվականին գրել է դոկտորական դիսերտացիան․ նույն թվականին ծնվել է նաև նրանց դուստր Միրցան։ 1927 թվականին Հայմանների ընտանիքը տեղափոխվել է Բեռլին, որտեղ 1929 թվականին սկսել է հոգեվերլուծական դասընթացները Թեոդոր Ռայկի մոտ։ Ամուսնու հետ հանդիսացել է «Պատերազմի դեմ բժիշկների միջազգային ընկերության» անդամ։

Ներգաղթ Միացյալ Թագավորություն և աշխատանք խմբագրել

1933 թվականին Հայմանի ամուսինը քաղաքական հայացքների պատճառով ստիպված է եղել հեռանալ Գերմանիայից։ Նա արտագաղթել է Շվեյցարիա, սակայն նրա կնոջն ու դստերը թույլ չեն տվել արտագաղթել․ այսպիսով՝ մայր ու աղջիկ մեկնել են Լոնդոն։

1934 թվականին Հայմանը դարձել է Մելանի Քլայնի քարտուղարը։ 1935 թվականին միասին սկսել են աշխատել հոգեվերլուծության վրա և դարձել մերձավոր գործընկերներ։ 1938 թվականին Հայմանն Էդինբուրգում պետական բժշկական քննություն է հանձնել և նույն տարում «Ներդրում սուբլիմացիայի խնդրի մեջ» դասախոսության շնորհիվ դարձել Բրիտանական հոգեվերլուծական ընկերության անդամ։ «On counter-transference» վերնագրով նրա հոդվածը, որը ներկայացվել է 1949 թվականին Ցյուրիխի հոգեվերլուծական համագումարում, հանգեցրել է վերլուծաբանների քլայնյան խմբի հետ առճակատման, քանի որ քանի որ նա ներկայացրել էր քաունթերտրանսֆերենցիայի կարևորության վերաբերյալ այլ տեսակետ․ Մելանի Քլայնն այն ուղղակի համարում էր թերապևտիկ գործընթացի խնդիր։ Հայմանը, սակայն, թերապիստի հուզական ռեակցիան իր հաճախորդին համարում էր կարևոր գործիք վերջինիս անգիտակցականն ուսումնասիրելու հարցում։ Դրանից հետո անդամագրվել է հոգեվերլուծաբանների բրիտանական անկախ խմբին[6] ու 1958-1959 թվականներին զբաղվել Մարգարիտ Միտչերլիխի հոգեվերլուծությամբ։ Բժիշկ Ալեքսանդր Միտչերլիխը նույնպես նրա մոտ հոգեվերլուծության վերապատրաստում է անցել։

Գործեր խմբագրել

  • Heimann, Paula (1950). «On countertransference». International Journal of Psychoanalysis. 31: 81–84. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  • About Children and Children-No-Longer, HG: Margaret Tonnesmann, Vol 10. In The New Library of Psychoanalysis, Published by Routledge (Taylor & Francis Group) 1990, 0-415-04119-8
  • Bemerkungen zur Sublimierung ("Comments on sublimation"). In Psychologie des Ich ("Psychology of the self"), Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 1974

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Dictionnaire international de la psychanalyse (ֆր.) / A. d. MijollaParis: 2002. — 2017 p.
  3. 3,0 3,1 3,2 Swartz A. Open Library — 2007.
  4. Heimann, Paula (1950). «On countertransference». International Journal of Psychoanalysis. 31: 81–84. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. Lavinia Gomez, Developments in Object Relations: Controversies, Conflicts, and Common Ground, Routledge (2017), p. 68
  6. Rayner, Eric, The British Independents: A Brief History Արխիվացված 17 Նոյեմբեր 2010 Wayback Machine, British Psychoanalytical Society, 2000

Գրականության ցանկ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլա Հայման» հոդվածին։