Պանդուխտն երգեց օտար երկրում...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Պանդուխտն երգեց օտար երկրում...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Պանդուխտն երգեց օտար երկրում...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
ՎիքիդարանՊանդուխտն երգեց օտար երկրում...

Պատմություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի ապրիլի 2-ին։ Տ․Փիրումյանի հուշերում Թումանյանն այս ոտանավորը գրել է «մի մշակի՝ շինությունից վայր ընկնելու առիթով»[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է վերջին երեք տողերի ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորում (էջ 72-73)։ Այնուհետև Երևանում 1940-1959 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 33)։

Արտատպվում է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 554.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պանդուխտն երգեց օտար երկրում...