Պայքար Խուրշուդյան

հայ անտառագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խուրշուդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պայքար Արտավազդի Խուրշուդյան (մարտի 13, 1925(1925-03-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 27, 2002(2002-08-27), Երևան, Հայաստան), հայ անտառագետ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1986): ՀԽՍՀ վաստակավոր անտառաբույծ (1967):

Պայքար Խուրշուդյան
Ծնվել էմարտի 13, 1925(1925-03-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 27, 2002(2002-08-27) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1950)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1974)
Մասնագիտությունբուսաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Պայքար Խուրշուդյանը ծնվել է 1925 թվականի մարտի 13-ին, Երևանում։ 1950 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1949 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում, 1963 թվականից՝ անտառագիտության բաժնի վարիչ (նաև դասավանդել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտում), 1970-1991 թվականներին, միաժամանակ՝ փոխտնօրեն։ 1992 թվականից՝ անտառաբուծության գլխավոր մասնագետ[1]։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ անտառների արդյունավետության բարձրացման, անտառածածկ տարածքի ընդարձակման, հատկապես Սևանա լճի ջրերից ազատված ավազուտների անտառապատման գիտական հիմունքների մշակմանը։

ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր բնության պահպանության հանձնաժողովի գիտքարտուղար (1958-1962), փոխնախագահ (1962-1974)։

Մահ խմբագրել

Պայքար Խուրշուդյանը մահացել է 2002 թվականի օգոստոսի 27-ին, Երևան քաղաքում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]։

Անդամակցություն խմբագրել

  • Եվրոպայի անտառային ինստիտուտի իսկական անդամ (1955)։
  • Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության պատվավոր անդամ (2002)։

Երկեր խմբագրել

  • Անտառագիտական տերմինների ռուս-հայերեն համառոտ տեղեկատու բառարան։ Խուրշուդյան Պայքար Արտավազդի, Երեւան, Ա.Հ., 2000, 208 էջ[3]։
  • Հայաստանի անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները։ Երևան, 1974 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «The memorial of Khurshudyan Payqar (Պայքար Խուրշուդյան Արտավազդի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  3. Խուրշուդյան, Պայքար Արտավազդի (2000). Անտառագիտական տերմինների ռուս-հայերեն համառոտ տեղեկատու բառարան։ Բառարան. Բնապահպանության նախարարություն ՀՀ, Անտառային գիտափորձարարական կենտրոն ՊՓԲԸ, ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ ՀՀ. Երեւան: Ա.Հ.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայքար Խուրշուդյան» հոդվածին։