Պայծառ Երկաթ

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պայծառ Երկաթ (Պայծառ Հակոբի Անանյան, 1891, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 28, 1988(1988-12-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Պայծառ Երկաթ
Ծնվել է1891
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 28, 1988(1988-12-28)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Եգիպտոսի թագավորություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Երեխա(ներ)Միհրան Երկաթ

Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Կրթությունն ստացել է Կում Կափու թաղամասի ազգային վարժարանում։ 1906 թ. ամուսնու հետ մեկնել է Ադափազար, որտեղ օսմանյան սահմանադրության հռչակումից հետո եռանդուն մասնակցություն է ունեցել կրթական-թատերական կյանքին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերադարձել է Պոլիս, ապա՝ 1923 թվականին մեկնել է Եգիպտոս, ունեցել թատերական նկատելի գործունեություն։ Մասնակցել է Սիրանույշի կյանքի վերջին տարիներին տված ներկայացումներին։ 1948 թ. ներգաղթել է Հայաստան։ Գրել է իր հիշողությունները, որոնք լույս են տեսել Երևանում 1956 թ., «Մտերիմ խոհեր» վերնագրով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 314.