Պակիստանյան թեյի մշակույթ

Պակիստանում օգտագործվող թեյը, որտեղ այն կոչում են չայ (անգլ.՝ chai) ուրդու լեզվով, ունի կարևոր նշանակություն Պակիստանի մշակույթում։ Այն Պակիստանի խոհանոցի ամենաշատ սպառվող ըմպելիքներից մեկն է[1]։ Պակիստանն արտադրում է իր սեփական սահմանափակ քանակով թեյը` Չինկիարիի ֆերմաներում (անգլ.՝ Chinkiari (Kp)), սակայն այն շարունակում է մնալ որպես աշխարհի խոշորագույն երրորդ ներմուծողը[1]։

Մեկ բաժակ ավանդական սև թեյ

Նախապատմություն

խմբագրել

Թեև կանաչ թեյի օգտագործումը հազարավոր տարիների ընթացքում Պակիստանում հնագույն ավանդույթ է եղել, սակայն սև թեյը սկզբում ներկայացվել և տարածվել է Հարավային Ասիայում` գաղութային Բրիտանական դարաշրջանում։ Քաղաքները, ինչպես օրինակ Լահորը, ունի ամենաուժեղ թեյի մշակույթը, որը որպես ըմպելիք արագ ներգրավվեց մշակույթի մեջ։ Թեյը սովորաբար օգտագործվում է նախաճաշի ժամանակ, աշխատանքի վայրում ճաշի ժամանակ և երեկոյան` տանը։ Երեկոյան թեյը կարող է օգտագործվել թխվածքաբլիթով կամ տորթով` կախված ժամանակից։ Հյուրերին սովորաբար առաջարկվում է ընտրություն կատարել թեյի և ալկոհոլային խմիչքների միջև։ Դա տարածված երևույթ է, երբ տանտերերը աշխատողներին թեյ են առաջարկում ընդմիջման ժամերին կամ դրանից հետո։ Աշխատողներին տրվող թեյը սովորաբար ավելի ուժեղ է և ավելի շատ է շաքար պարունակում։

Պակիստանյան մասալա թեյ

Բարձր կարգի թեյերը ավելի տարածված են հյուրանոցներում և ռեստորաններում և սովորաբար մատուցվում են խորտիկների և նախուտեստների հետ միասին։ Թեյի պատրաստման տեխնիկան տարբեր տներում և տարբեր մարդկանց մոտ տարբեր է, բայց թեյը սովորաբար պատրաստվում է չմշակված թեյի տերևներից և մինչ խմելը մի քանի րոպե թրմելու եղանակով։ Թեյնիկը և թեյի մյուս պարագաները օգտագործվում են թույլատրելի ժամանակում, կամ այն անմիջապես թրմվում է մետաղյա թեյամանի մեջ։ Թրմումից հետո թեյը լցվում է բաժակները` քամիչի միջոցով:Կաթը ավելացվում է նախքան թեյի լցվելը, կամ դրանից հետո, բայց շաքարավազը սովորաբար առաջարկվում է առանձին, որպեսզի յուրաքանչյուրը ավելացնի այն ըստ իր ճաշակի։ Թեյի տոպրակները սովորաբար պահվում են այն դեպքերի համար, երբ չկա պատրաստի թեյ` անմշակ տերևներից։ Սովորաբար սև թեյը մատուցվում էր կաթով, մինչ կանաչ թեյը ավելի հայտնի դարձավ:Չնայած նրան, որ սև թեյը հազվադեպ է մատուցվում առանց կաթի, կանաչ թեյը երբեք կաթով չի մատուցվում։ Պակիստանում սպառվող թեյի մեծ մասը ներմուծվում է Քենիայից։ 1995 թվականից հետո Պակիստանի կառավարությունը սկսեց իրականացնել թեյի տնկարկային ծրագիր, որի շնորհիվ Պակիստանում ստեղծեվեց է կանաչ թեյի պլանտացիաներ և լավ արդյունքներ ապահովվեց։

Տեսակներ

խմբագրել

Երկրի տարբեր շրջաններ ունեն իրենց յուրահատուկ համը և սորտերը, որոնք Պակիստանի թեյի մշակույթին տալիս են բազմազանություն։ Կարաչիում սև թեյն ու մասալա չայը անգլ.՝ Masala chai (համեմված թեյ) հայտնի են, մինչդեռ Փենջաբում ավելի հաստ ու կաթնային Դուֆ փաթի չայն անգլ.՝ Doodh Pati Chai է նախընտրելի։ Թխվածքաբլիթները և պանասը սովորական նրբախորտիկները և հիմնական արտադրանքն են, որոնք վայելում են թեյի հետ։ Երկրի հյուսիսային և արևմտյան մասերում, այդ թվում Բալչիստանի և Կաշմիրի մեծ մասում, գերակշռում է «կահվա» կոչվող կանաչ թեյը։ Կաշմիրում` Կաշմիր չայը կամ նուն չայը անգլ.՝ <Noon Chai> վարդագույն, կաթնային թեյ է պիստակներով և հիլով, հիմնականում սպառվում է հատուկ առիթների ժամանակ և հարսանիքներին, նաև ձմռան ամիսների ընթացքում, երբ այն վաճառվում է շատ կրպակներում։ Հետագայում հյուսիսային Չիտրալ և Գիլգիթ-Բալթիստանի շրջաններում և Կենտրոնական Ասիայում սպառվում էին սուր համադրությամբ տիբեթյան ոճի թեյերը։

Հայտնիություն մշակույթում

խմբագրել

Ամերիկացի լեռնագնաց և մանկավարժ Գրեգ Մութենսոնի ամենավաճառված Երեք թեյի բաժակներ գրքի անունը վերցված է Պակիստանի հյուսիսում գտնվող Բալթիի ասացվածքներից։

*«Երբ առաջին անգամ եք թեյ խմում Բալթիիում` դուք օտար եք։ Երբ երկրորդ անգամ եք խմում` դուք պատվավոր հյուր եք և, վերջապես, երբ խմում եք երրորդ անգամ, դուք դառնում եք ընտանիքի անդամ»[2]։ 
  • Բրիտանական անգլ.՝ «Tracing Tea» վավերագրական ֆիլմը հակիրճ ներկայացրել է Պակիստանում թեյի մշակույթը։
  • անգլ.՝ Pak Tea House- ը Լահորի այն թեյի սրճարանն է, որը հայտնի է ճանաչված մտավորականների և գրական անձնավորությունների հյուրընկալմամբ, կյանքի բոլոր շրջաններում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Committee on Commodity Problems: Tea Market Studies--Egypt, Islamic Republic of Iran, Pakistan and Turkey
  2. Three Cups of Tea: One Man's Mission to Promote Peace One School at a Time, by Greg Mortenson and David Oliver Relin, Penguin Books, NY, 2006, p. 150.

Արտաքին հղումներ

խմբագրել