Պալոմա Պիկասո

ֆրանսիացի դիզայներ

Պալոմա Պիկասո (ֆր.՝ Paloma Picasso, ի ծնե անունը` Աննա Պալոմա Ռուիս Պիկասո-Ժիլո (իսպ.՝ Anne Paloma Ruiz-Picasso y Gilot) ապրիլի 19, 1949(1949-04-19)[1][2][3][…], Վալորիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա), ֆրանսիացի դիզայներ և բիզնեսլեդի, Tiffani & Co ընկերության ոսկերիչ-դիզայներ։

Պալոմա Պիկասո
ֆր.՝ Anne Picasso
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 1949(1949-04-19)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրՎալորիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Իսպանիա
ԿրթությունՓարիզի համալսարան և Lycee Francais Charles de Gaulle?
Մասնագիտությունձեռնարկատեր, պարուսույց, նկարչուհի, ակնագործ, դիզայներ, բարձրաշխարհիկ հեղինակություն, նորաձևության դիզայներ, ոճաբան, գործարար և դերասանուհի
Ծնողներհայր՝ Պաբլո Պիկասո, մայր՝ Ֆրանսուազա Ժիլո
Պարգևներ և
մրցանակներ

20-րդ դարի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի և գրող Ֆրանսուազա Ժիլոյի փոքր դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Պալոմա Պիկասոն ծնվել է 1949 թվականի ապրիլի 19-ին, Ֆրանսիայի Վալորիս քաղաքում, նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոյի ու գրող Ֆրանսուազա Ժիլոյի ընտանիքում։ «Պալոմա» բառը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «աղավնյակ»[5]։ Աղջկա մանկությունն անցնում էր արտասովոր պայմաններում, նրան միշտ շրջապատում էին նկարիչներ ու ստեղծագործող մարդիկ, ինչը նշանակալի ազդեցություն է ունեցել ապագա մոդելիերի կյանքի ընթացքի վրա։ 1953 թվականին Ֆրանսուազա Ժիլոն հեռանում է իր ամուսնուց` իր հետ տանելով երկու երեխաներին` Պալոմային ու Կլոդին։ Երեխաներն սկսում են ավելի հազվադեպ հանդիպել իրենց հորը[6]։ 1957 թվականին Պալոման փորձել է իր ուժերը յուղանկարչության մեջ։ «Չեմ կարծում, թե դա զվարճալի էր։ Ավելի շուտ` բարդ էր», հիշել է նա ավելի ուշ[7]։ 1968 թվականին ընդունվել է Նանտեսի համալսարան։

Կարիերա խմբագրել

Պալոման սկսել է իր կարիերան որպես ոսկերիչ 1968 թվականին, Փարիզում, երբ աշխատում էր հագուստի մոդելավորման վրա։ Գլխավոր դերակատարուհու համար նրա կողմից ընտրված լեռնային բյուրեղապակուց պատրաստված վզնոցը ցուցադրել է նրա գեղարվեստական ճաշակն ու բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Հաջողությունից շատ ոգևորված` նա ընդունվել է ոսկերչության դասընթացի։ Այս դեպքից քիչ անց նա պատվեր է ստացել Իվ Սեն Լորենի կողմից, ով Պալոմային հանձնարարել է մշակել իր հավաքածուներից մեկի ուղեկցող աքսեսուարների դիզայնը, իսկ արդեն 1971 թվականին նա սկսել է աշխատել հունական Zolotas ոսկերչական ընկերության համար[8], զբաղվել է մի իտալական ընկերության պայուսակների ու կոշիկների ձևավորմամբ, Ժակ Կապլանի համար աշխատել է մորթիներով[7]։ 1973 թվականին, հոր մահից հետո Պալոման որոշ ժամանակով կորցրել է հետաքրքրությունը դիզայնի հանդեպ և դեպրեսիայի մեջ է ընկել։ Պաբլո Պիկասոն կտակ չէր թողել, և նրա արտաամուսնական երեխաները` Պալոմոն, նրա եղբայր Կլոդը և միակողմանի քույր Մայան դիմել են դատարան` բաժանելու 250 միլիոն դոլար գնահատվող նրա կարողությունը։ Պալոման ստացել է 90 միլիոն դոլար և համաձայնել է օգնել ֆրանսիական կառավարությանը` Փարիզում Պիկասոյի թանգարան ստեղծելու հարցում[8]։ 1974 թվականին Պալոման նկարահանվել է լեհ ռեժիսոր Վալերիան Բորովչիկի «Անբարոյական պատմություններ» էրոտիկ ֆիլմում, ինչի արդյունքում սկանդալային հայտնիություն է ձեռք բերել։ 1970-ականների վերջին Պալոմա Պիկասոն հայտնի է դարձել որպես նյույորքյան «Ստուդիա 54» դիսկո-ակումբի մշտական հաճախորդ, որտեղ ժամանակ էին անցկացնում այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք էին Էնդի Ուորհոլը, Միք Ջագերը և շատ ուրիշներ։ Հիմնական գործունեությունից բացի, Պալոման զբաղվում էր նաև արգենտինացի դրամատուրգ և ռեժիսոր Ռաֆայել Լոպես-Կամպիլի համար դեկորացիաներ պատրաստելով, ում հետ էլ ամուսնացել է 1978 թվականին։ Հարսանիքը մեծ իրադարձություն է դարձել, քանի որ հարսանեկան արարողության հագուստն ստեղծել էին անձամբ Իվ Սեն Լորենն ու Կարլ Լագերֆելդը, ովքեր վերադարձնում են Պալոմայի հետաքրքրությունը դիզայնի հանդեպ, իսկ ինքը դրանից հետո դեռ երկար ժամանակ եղել է փարիզյան հարսանեկան հագուստ մոդելավորողների մուսան։ 1980 թվականին Պալոման պայմանագիր է կնքել Tiffany & Co ոսկերչական կազմակերպության հետ։ Այդ ժամանակ արդեն Պալոմա Պիկասոյի անունը լայնորեն հայտնի էր ոսկերչական աշխարհում[7][8]։ Նրա աշխատանքների բնորոշ գիծն ու ստորագրությունը դարձել են աղավնին ու կարմիր գույնը։ Այդ նույն թվականին թողարկվել է նրա առաջին հավաքածուն։ 1981 թվականին Պալոմայի աջակցությամբ բացվել է Պիկասոյի թանգարանը Փարիզում։ Հաջորդ տարի նա տեղափոխվել է Նյու Յորք[7]։ 1983 թվականին Պալոման հայտնվում է Ամենաոճային մարդկանց փառքի սրահի միջազգային ցուցակում[7]։ Շուտով Պալոման փորձում է իրեն դիզայնի այլ ոլորտներում։ 1984 թվականին նա հիմնադրել է սեփական նույնանուն բրենդը` թողարկելով «Paloma Picasso» բույրը L'Oréal-ի համար[8]։ Երեք տարի անց նա ամուսնում հետ բացել է կազմակերպության մասնաճյուղը Նյու Յորքում, որտեղ Պալոմայի աքսեսուարների հավաքածուները միջազգային ընդունելություն են գտել` անթերի որակի ու դիզայնի համար։ 1989 թվականին Նորաձևության դիզայներների ամերիկյան խորհուրդը Պալոմային շնորհել է աքսեսուարների տարվա լավագույն դիզայներ[7]։ 1999 թվականին Պալոման բաժանվել է Ռաֆայելից և շուտով ամուսնացել է ֆրանսիացի բժիշկ Էրիկ Տեվեննեի հետ[9][10]։ Նրանք տեղափոխվել են Շվեյցարիա, որտեղ Լոզանում Պալոման հիմնադրել է հատուկ ֆոնդ, որի միջոցներն ուղղված են եղել իր ծնողների` հատկապես մոր, ստեղծագործության լուսաբանմանը, ում գեղարվեստական ջանքերը գրեթե անհայտ են Եվրոպայում։ 2000-ականների սկզբին Պիկասոն, ով հայտնի էր իր վառ գույներով, փոխել է աքսեսուարների երանգները։ Երբեմնի հիմնական վառ գույները տեղը զիջել են մոխրագույն երանգներին, ոսկեգույնին ու դեղնա-շագանակագույն գույներին[8]։ 2010 թվականին Պալոման նշել է Tiffany & Co. ընկերությունում աշխատելու իր 30-ամյակը` ներկայացնելով նոր հավաքածու, որի հիմքում Մարոկկոյի հանդեպ իր սերն էր[7][11]։ 2011 թվականին նա թողարկել է «Venezia» հավաքածուն, որը նվիրված էր Վենետիկ քաղաքին։ 2011 թվականին Պալոման Վաշինգտոնի Կանացի արվեստի ազգային թանգարանի կողմից արժանացել է պարգևի` արվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար[7]։

Մատենագրություն խմբագրել

  • Jane Mulvagh Costume Jewelry in Vogue. — Thames and Hudson, 1988. — 192 с. — ISBN 9780500275139
  • Rolf Kallass, Wilhelm Siemen, Paloma Picasso, Shirley MacDonald, Villeroy-&-Boch-Aktiengesellschaft Design world of Paloma Picasso. — Dt. Porzellanmuseum, 1997. — 56 с. — ISBN 9783927793460

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-ou-promotion-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2011
  5. Paloma Picasso, from the Biography Resource Center, the Gale Group, 2001.
  6. Michael Kimmelman. Picasso's Family Album // The New York Times. — 1996.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 «Paloma Picasso: History» (անգլերեն). Vogue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Paloma Picasso» (անգլերեն). The Fashion Model Directory. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  9. About Tiffany & Co. — Paloma Picasso
  10. Dana Thomas. A Fashionable Life: Paloma Picasso // Harper’s Bazaar, February 9, 2010
  11. «Paloma Picasso» (անգլերեն). press.tiffany.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.