Պալմա (իսպ.՝ La Palma, նաև իսպանական նվաճումից հետո Կանարը անվանվում էր «Սան Միգել դե Լա Պալմա» անունը (իսպ.՝ San Miguel de La Palma)) - կղզի Ատլանտյան օվկիանոսում, որը Կանարյան կղզիների մաս է կազմում։ Մտնում է Սանտա Կրուս դե լա Տեներիֆե պրովինցիայի կազմի մեջ։ Կղզու մայրաքաղաքը Սանտա Կրուս դե լա Պալման է (իսպ.՝ Santa Cruz de la Palma), որտեղ բնակվում է 16 705 մարդ (2012), ամենամեծ քաղաքը Լոս Լլանոս դե Արիդանե քաղաքն է (իսպ.՝ Los Llanos de Aridane) (20895 մարդ (2012))։

Պալմա
Տեսակհրաբխային կղզի և վարչատարածքային միավոր
Երկիր Իսպանիա[1]
Վարչատարածքային միավորՍանտա Կրուս դե Տեներիֆե
ՎայրԱտլանտյան օվկիանոս
Մասն էԿանարյան կղզիներ
Մակերես708,3 կմ²
Ամենաբարձր կետըRoque de los Muchachos?
Բնակչություն81 350 մարդ (2017)
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր առմամբ, 708,32 կմ² մակերեսով կղզում ապրում է 87163 մարդ (2011)։

2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պալմա կղզին հայտարարեց կենսոլորտի համաշխարհային արգելոց։

Այստեղ է գտնվում SuperWASP[2] աստղագիտական աստղադիտարանի հյուսիսային մասը։

Նկարագրություն խմբագրել

Պալման իր տարածքի նկատմամբ աշխարհի ամենաբարձր կղզիներից մեկն է։ Կղզու ամենաբարձր գագաթը՝ Ռոկե դե լոս Մուչաչոս (իսպ.՝ Roque de Los Muchachos), գտնվում է ծովի մակարդակից 2426 մետր բարձրության վրա։ Հյուսիսային մասում գտնվում է էրոզիայի ծագման աշխարհի ամենամեծ խառնարանը՝ Կալդերա դե Տաբուրիենտեն, որը 1954 թվականին ստացել է Ազգային բնական պարկի կարգավիճակ։ Կղզու կենտրոնից մինչև նրա ամենահարավային մաս անցնում է հրաբուխների շղթա, որոնցից վերջինը ժայթքել է Տենեգիա հրաբուխը՝ (իսպ.՝ Teneguia) 1971 թվականին։ Պալմայի տարածքի մոտ 35 տոկոսը ծածկված է սոճու և դափնու անտառներով, ինչը այն դարձնում է բոլոր Կանարյան կղզիներից ամենականաչը։

Հրաբուխներ խմբագրել

Պալման, ինչպես բոլոր Կանարյան կղզիները, հրաբխային ծագում ունի։  Ձևավորվել է մոտ 2 միլիոն տարի առաջ՝ այն կղզեխմբի ամենաերիտասարդ կղզիներից մեկն է։ Այն առաջացել է ծովի մակարդակից 4000 մետր խորության վրա գտնվող ստորջրյա հրաբխի ժայթքման ժամանակ։ Այսպիսով, բարձրությունը կազմում է մոտ 6500 մետր, երբ չափվում է Ատլանտյան օվկիանոսի հատակից։ Այն աշխարհի ամենաբարձր կղզիների շարքում երրորդն է իր տարածքի նկատմամբ (զիջում է միայն Ազորյան կղզիների Պիկու կղզուն և Կաբո Վերդեի Ֆոգու կղզուն)։ Կումբրե-Վիեխա հրաբուխների շղթան (իսպ.՝ Cumbre Vieja) կղզին բաժանում է երկու հստակ կլիմայական գոտիների։ Պալմայի հարավային մասում որոշ հրաբուխներ դեռ ակտիվ վիճակում են։

2021 թվականին Կումբրե-Վիեխայի ժայթքման հետևանքով կղզու բնակավայրերից տարհանվել է 6000 մարդ[3]։

Կղզու պատմություն խմբագրել

Հնարավոր է, որ կղզին հիշատակվում է Պլինիոս Ավագի՝ «Մեծն Յունոնա» աշխատությունում՝ ի պատիվ Յունոնայի (լատին․՝ Junonia Maior ): Կղզու վրա Մինչև 16-րդ դարը կղզու վրա գուանչներ են ապրել։ Իսպանացիներն այն անվանել են Պալմա, իսկ դրա ամբողջական նվաճումից հետո այն հանձնել են Միքայել հրեշտակապետի հովանու ներքո՝ վերանվանելով Սան Միգել դե Լա Պալմա[4]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Սանտա Կատալինա - ամրոց, որը կառուցվել է 1685-1692 թվականներին, ունի պատմական հուշարձանի կարգավիճակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Աստղադիտակ, որը նախատեսված է էկզոմոլորակները հայտնաբերելու համար».
  3. «На Канарах эвакуировали 5 тысяч человек из-за извержения вулкана». Interfax-Tourism. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. Véase el Testamento de Alonso Fernández de Lugo (12 de marzo de 1525) publicado por Rosa Olivera, Leopoldo, y Serra Ráfols, Elías, El Adelantado D. Alonso Fernández de Lugo y su residencia por Lope de Sosa. Colección Fontes Rerum Canararium, fascículo III, editado por Consejo Superior de Investigaciones Científicas e Instituto de Estudios Canarios de la Universidad de La Laguna (1949). Pp. 179—183. (информация с dialnet.unirioja.es)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմա (կղզի)» հոդվածին։