Պալացցո Գրիմանի (իտալ.՝ Palazzo Grimani di San Luca), պալատ Վենետիկում՝ Rio di San Luca գետի վրա։ Կառուցվել է Ռենեսսանսի դարաշրջանում, ներկայիս տեսքը առնչվում է 1556-1575-ական թվականներին։

Պալացցո Գրիմանի
Տեսակպալացցո
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրՍան Մարկո
ՀասցեPiazza San Marco - Sestriere San Marco, 4041
ՓողոցՄեծ ջրանցք
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված է1576
ՃարտարապետՄիքելե Սանմիքելի
Քարտեզ
Քարտեզ

Սկզբնապես կառուցվել է Անտոնիո Գրիմանի դուքսի համար։ Նրա մահից հետո 1532-1569 թվականներին վերակառուցվել է դուքսի ժառանգների՝ Բիտտոր Գրմանիի և Ջիովաննի Գրիմանիի կողմից։ Այնուհետև վերջինիս պատվերը կատարում է Միքել Սանմիկելին։ Պալատը վերջնականապես կառուցվեց 1575 թվականին Ջիովաննի Ռուսկոնիի կողմից։ Դռնային համակարգը մշակվել է Ալեսսանդրո Վիտտորիի կողմից։

Պալատը կազմված է երեք մասերից և հետին փոքր բակից։ Պալատի ճակատային հատվածը զարդարված է բազմագույն մարմարով։

Ներքին հարդարանքը «Պսիքեի սրահ» է՝ զարդարված Ֆրանչեսկո Մենցոկկիի, Կամիլիո Մատովանոյի և Ֆրանչեսկո Սալվիատիի որմնանկարներով։ Ինչպես նաև պալատի նախագծման մեջ իրենց դերն են ունեցել Թադեո Ցուկկարոն և Ջիովաննի դա Ուդինեն։

Այժմ շինության մեջ գործում է վենետիկյան վերաքննիչ դատարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Գրիմանի» հոդվածին։