Պալադին (լատին․՝ palātīnusհռոմեական և բյուզանդական արքունիքում բարձրագույն պալատական, զինվորական և քաղաքացիական պաշտոնների անվանումը բնութագրվում է որպես վերին դասի ասպետ` մոլեռանդորեն նվիրված որևէ գաղափարի կամ որևէ անձի։

Դասական կերպարը խմբագրել

 
Պալադին Ռոլանդը, «Գիրք Առասպելաց» (1915)

Միջնադարյան արևմտաեվրոպական գրականության մեջ պալադիններ էին անվանում ֆրանկների կայսր Կառլոս Մեծի և կելտերի առասպելական առաջնորդ Արթուր Արքայի կողմնակիցներին։ «Կլոր Սեղանի» շուրջ հավաքվող բոլոր ասպետները կոչվում էին պալադիններ։

Կառլոս Մեծի հայտնի պալադիններից են՝

  • Ժերին,
  • Այվեն, Իվեյնոմ, Օվեյն, Իվեյն Մեծ, Ուվեյն, նաև հայտնի «Առյուծի Ասպետ» մականունով,
  • Գերայնտ, հնարավոր է Ժերին,
  • Օբրի դե Գատինե, Օռլեանի կոմս,
  • Ռոլանդ։

Արթուր Արքայի հայտնի առասպելական պալադիններից են՝

Բացի այդ, հաճախ ցուցակի մեջ ներառում են ևս երեք պալադինների՝ Պարսիֆալ, Էրեկ, Գարետ։

«Ֆենտեզի» կերպարը խմբագրել

Ֆենտեզի ժանրում այս բառը ձեռք է բերել մի քանի լրացուցիչ նշանակություններ։

 
Պալադինի ասպետական սպառազինությունը Նյու Յորքի «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում
 
M109A6 «Paladin» ԻՀԿ

Տարբերակումը ասպետից խմբագրել

Որպես կանոն պալադինը թագավորական արյուն ունի։ Նրա զենքը ու զրահը սովորաբար արտասովոր տեսք ունեն, ավելի որակով են պատրաստված, ունեն տարբեր նախշեր, նշանագրեր և ռունագրեր։

Պալադինը համակարգչային և սեղանի խաղերում խմբագրել

Համակարգչային և սեղանի խաղերում պալադին են անվանում աստծո կողմից շնորհված կախարդական կարողություններով օժտված ասպետներին, որոնք չունեն վասալներ, որպես կանոն, հետևում են բարի գաղափարներին և պայքարում են «Խավարի» ուժերի դեմ։

Պալադինը կարող է շնորհազրկվել։ Եթե նա պատվի ու խղճի հասկացություններին հակասող արարք կատարի, դավաճանի իր աստծուն և այլն, ապա կկորցնի իր կախարդական կարողությունները՝ դառնալով հասարակ մարտիկ սրով ու զրահով։ Շնորհազրկված պալադինը կարող է քավել իր մեղքը՝ կատարելով ինչ-որ հատուկ հերոսական արարք։

Պալադինը ֆենտեզիում խմբագրել

Չնայած ֆենտեզիի սիրահարների տևական հավատքին՝ գրողներն են առավել համապատասխան փորձագետներն այս հարցում՝ գերազանց իմանալով, որ պալադին դառնալ կառող է ամեն ոք՝ ի նկատի ունենալով «մեկին կամ մի բանի անսահման հացատարիմ էակ» սահմանումը։ Այսպես, եթե պալադինը նվիրված է «Լույսին», կամ նրա աստվածը կամ նվիրվածության օբյեկտը «Լույս» են քարոզում, ապա նրան «լուսավոր» են անվանում։ Իսկ եթե նա նվիրված է «Խավարին» կամ խավարի որևէ աստծու կամ օգյեկտի, ընդունված է անվանել «մութ»։

Ընդուված է, որ պալադինը աստվածների (կամ Աստծո) սիրելին է։ Նրանք սիրում են պալադինին և նրա աղոթքներին հատուկ ուշադրություն են դարձնում։ Անմնացորդ հավատացող պալադինը ընդունակ է աղոթքի միջոցով ստանալ իր աստվածության օգնությունը և միշտ զգում է Աստծո ձեռքն իր ուսին։

Զրահատեխնիկա խմբագրել

«Պալադին» է անվանվել ամերիկյան М109 ԻՀԿ-ի (ինքնագնաց հրետանային կայանք) մոդիֆիկացիան (M109A6 «Paladin»)։

Ծանոթություն խմբագրել

  Ընթերցե՛ք «paladin» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։