Պաթոս (իսպ.՝ Isla de Patos), Վենեսուելային պատկանող հրաբխային ծագում ունեցող փոքրիկ (0,6 կմ²) անմարդաբնակ կղզի[1]։

Պաթոս
Տեսակկղզի
Երկիր Վենեսուելա
ՎարչատարածքՎենեսուելայի դաշնային տիրույթներ
Երկարություն2,09 կմ
Լայնություն0,45 կմ
ԲԾՄ57 մետր
Մակերես0,6 կմ²
Ջրլիցի ափինԿարիբյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրական դիրք խմբագրել

Պաթոս կղզին գտնվում է Վենեսուելայի ափից մոտ 4 կմ և Չակաչակարե քաղաքից (Տրինիդադ և Տոբագո) մոտ 10 կմ հեռավորության վրա, Բոկա Գրանդե նեղուցում։ Կղզին ունի 1,1 կմ երկարություն և 0,6 կմ լայնություն[2][3]։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Կղզում աճում են քսերոֆիլ բույսեր, այդ թվում՝ կակտուսներ, պրոսոպիսներ և տարբեր տեսակի թփեր։

Կղզու կենդանական աշխարհը տեսակների քանակով համեմատաբար փոքր է։ Կղզում տարածված են իգուանաներն ու օձերը, ինչպես նաև լեռնային այծերը։

Պատմություն խմբագրել

Պաթոսը Տրինիդադ և Տոբագոյի բրիտանական գաղութի մի մասն էր կազմում։ 1942 թվականի փետրվարի 26-ից այն գտնվում է Վենեսուելայի կազմի մեջ։ 1947 թվականի օգոստոսի 9-ին Կարիբյան ծովի այս և մի քանի այլ կղզիներ ստացան ազգային պարկի կարգավիճակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «PDVSA». www.pdvsa.com. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
  2. «ANGLO - VENEZUELAN TREATY (ISLAND OF PATOS) BILL. [H.L.] (Hansard, 12 May 1942)». hansard.millbanksystems.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
  3. Velázquez, Bonifacio (1973). Isla de Patos: Otro agravio de la Gran Bretaña a Venezuela (իսպաներեն). la Univ. de Caracas.
  4. Monzón, Claudio Alberto Briceño (2007). El problema de la soberanía : su historia ante el siglo XXI (իսպաներեն). Equinoccio. ISBN 978-980-244-489-2.

Արտաքին հղումներ խմբագրել