Պագո Պագո (անգլ.՝ Pago Pago ˈpɑːŋɡoʊˈpɑːŋɡoʊ, սամ.՝ PagoPago [[|ˈpaŋo ˈpaŋo]], երբեմն՝ Պանգո Պանգո[1]), Ամերիկյան Սամոայի մայրաքաղաքը։ Ըստ 2000 թվականի տվյալները բնակչությունը կազմում է 11,500 մարդ։ Պագո Պագոն ունի իր Միջազգային օդանավակայանը։ Քաղաքի բնակչության եկամուտի հիմնական աղբյուրներն են տուրիստական և մթերային (հիմնանականում ձկան) ոլորտները։ 1878 թվականից մինչև 1951 թվականը Պագո Պագոն հանդես էր գալիս որպես ԱՄՆՌԾՈՒ-ի նավերի վերանորոգման կայան։

Քաղաք
Պագո Պագո
անգլ.՝ Pago Pago
Պագո Պագոյի նավահանգիստը
ԵրկիրԱմերիկյան Սամոա Ամերիկյան Սամոա
Մակերես141,8 կմ²
ԲԾՄ9 մետր
Բնակչություն11․500 մարդ (2000)
Ժամային գոտիՍամոա ժամային գոտի
Պաշտոնական կայքpagopago.com(անգլ.)
Պագո Պագո (Ամերիկյան Սամոա)##
Պագո Պագո (Ամերիկյան Սամոա)

2009 թվականի սեպտեմբերի 29-ին Պագո Պագոն տուժել է երկրաշարժի պատճառով, որը հարվածել է ամբողջ Խաղաղ օվկիանոսի հարավային մասին։ Ամերիկյան Սամոայի մոտ ցունամի էր առաջացել, որը ցածրից բարձր մակարդակից վնաս է հասցրել կղզեխմբի բնակավայրերին ու տարել անհայտ թվով մարդկանց կյանքերը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել