Պաբլո Կասալս (իսպ.՝ Pablo Casals, (դեկտեմբերի 29, 1876(1876-12-29)[1][2][3][…], Վենդրել, Baix Penedès[5] - հոկտեմբերի 22, 1973(1973-10-22)[1][2][3][…] կամ օգոստոսի 14, 1973(1973-08-14)[4], Սան Խուան, ԱՄՆ[5]), իսպանացի թավջութակահար, դիրիժոր, կոմպոզիտոր։ Սովորել է Բարսելոնի և Մադրիդի կոնսերվատորիաներում։ Կասալսի կատարմանը բնորոշ է հուզականի ու խոհականի զուգորդումը, ֆրազավորման արտահայտչականությունը և նրբագեղությունը, վիրտուոզությունը։ Հռչակվել է հատկապես Յոհան Սեբաստիան Բախի երկերի արդիական մեկնաբանություններով։

Պաբլո Կասալս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկատ.՝ Pau Casals i Defilló
Ի ծնե անունPau Casals i Defilló
Ծնվել էդեկտեմբերի 29, 1876 թ.
Իսպանիա Վենդրել, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Մահացել էհոկտեմբերի 22, 1973 թ.
Պուերտո Ռիկո Սան Խուան, Պուերտո Ռիկո
ԳերեզմանCementiri del Vendrell
Ժանրերդասական երաժշտություն և սարդանա
Մասնագիտությունթավջութակահար
դիրիժոր
կոմպոզիտոր
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրConservatori Superior de Música del Liceu
ԼեյբլColumbia Records, Philips Records և His Master's Voice?
ԿրթությունMunicipal Conservatory of Music of Barcelona? և Մադրիդի թագավորական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինSusan Metcalfe Casals? և Marta Casals Istomin?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Pau Casals Վիքիպահեստում

1920 թվականին Բարսելոնում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ, 1924 թվականին՝ բանվորական երաժշտական ընկերություն (երկուսն էլ ղեկավարել է մինչև 1936 թվականը)։ 1939 թվականին, Իսպանական Հանրապետության անկումից հետո, որպես հակաֆաշիստ տարագրվել է Ֆրանսիա, ապրել Պրադում, որտեղ 1950 թվականից կազմակերպվել են Կասալսի անվան ամենամյա փառատոներ։ 1956 թվականից ապրել է Պուերտո Ռիկոյում (այստեղ նույնպես կազմակերպվում էին Կասալսի անվ. փառատոներ)։

1957 թվականից տարբեր երկրներում (առաջինը՝ Փարիզում) անց են կացվում թավջութակահարների Կասալսի անվ. մրցույթներ։ Աշակերտներից նշանավոր է Գ. Կասադոն։ Կասալսի ասիստենտ է եղել Դիրան Ալեքսանյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Archivio Storico Ricordi — 1808.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 274  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Կասալս» հոդվածին։