Չորրորդ իսլամական պատերազմ
Չորրորդ իսլամական պատերազմ (թամիլերեն՝ நான்காம் ஈழப்போர்), Շրի Լանկայի զինված ուժերի և Թամիլ Իլամ անջատվողական շաժման միջև զինված բախումների չորրորդ փուլը, որը ներկայումս նշվում է, որպես ահաբեկչության կազմակերպում 32 պետություններում։
Չորրորդ իսլամական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շրի Լանկայի քաղաքացիական պատերազմ | |||||||||
«Ջովային վագրերի» մոտորանավակ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Շրի Լանկայի Զինված Ուժեր | Թամիլ Իլամի ազատագրման վագրեր | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Մահինդա Ռաջափակսե | Վելուպիլլայ Պրաբհակարան | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
150,000 | 18,000 |
Պատերազմի արդյունքում Շրի Լանկայի Զինված Ուժերը իր վերահսկողության տակ են վերցնում բոլոր այն տարածքները, որոնք նախկինում եղել են Թամիլ Իլամի վերահսկողության տակ։
Պատմություն խմբագրել
2006 թվականի ապրիլի 20-ին թամիլյան անջատվողական ուժերը հրաժարվել են կառավարության հետ բանակցություններ վարելուց։ հաջորդ օրը «Թամիլ Իլամի վագրերը» Ցեյլոնի կղզում երկու ռումնբեր են պայթեցրել[1]։
Շատ չանցած՝ ապրիլի 25-ին, Շրի Լանկայի ահաբեկիչ-մահապարտները պայթեցրել են երկրի բանակի հրամանատարին[2]։ Նույն օրը Շրի Լանկայի ավիացիան և ռազմական նավատորմը վրեժ են լուծել ահաբեկչական խմբավորումից՝ գեներալի սպանության համար[3]։
2006 թվականի մայիսի 11-ին «թամիլյան վագրերը» խորտակել են Շրի Լանկայի Ռազմածովային ուժերին պատկանող երկու ռազմանավեր[4]։ Հիմնվելով իրադարձությունների զարգացումների վրա՝ Եվրոպական Միությունը «թամիլյան վագրերին» դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքին[5]։
Դրան հաջորդեց այն, որ ահաբեկչական խմբավորումը սպառնաց հաշվեհարդար տեսնել խաղաղ բանվոր բնակչությունից[6]։ Հունիսի 15-ին հերթական անգամ տեղի է ունենում ահաբեկչություն, որը խլում է 64 մարդու կյանք[7]։ Այսպիսով Ցեյլոնի կղզին հայտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին։
2006 թվականի հունիսի 15-ին «թամիլյան վագրերը» ռմբակոծել են Շրի Լանկայի որոշ տարածքներ։ Երկու օր անց՝ հունիսի 17-ին,Շրի Լանկայի կառավարությունը պաշտոնապես պատերազմ է սկսել Թամիլ Իլամի ազատագրման վագրերի անջատվողական ուժերի դեմ։ Հունիսի 26-ին մահապարտ-ահաբեկիչները պայթեցրել են լանկիական բանակի գեներալին։
Հունիսի 28-ին Թամիլ Իլամի ազատագրման վագրերը հայտարարություններ են տարածել, որտեղ ներողություն են խնդրել գեներալի սպանության համար։ Օգոստոսի 1-ին պայթյուն է տեղի ունեցել մարդատար բանակային ավտոբուսում, որի արդյունքում զոհվել է 18 զինծառայող։
Օգոստոսի 6-ին Շրի Լանկայում սպանվել են մարդասիրական առաքելություն ունեցող 15 աշխատակիցներ։ Պատերազմի ամենաթեժ փուլում օգոստոսի 13-ին ահաբեկիչները պայթեցնում են Շրի Լանկայում Պակիստանի դեսպանին։ Նրանց ահաբեկչական գործողությունները այդքանով ավարտվում է և 2006 թվականի հոկտեմբերի 28-ին սկսվում են բանակցություններ խմբավորման անդամների և Շրի Լանկայի կառավարության միջև։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Թամիլ-Իլամի վագրերը» երկու ռումբեր են պայթեցրել Lenta.ru
- ↑ .Իրադրությունը Ցեյլոնի կղզում
- ↑ Շրի Լանկայում ահաբեկիչ-մահապարտները գեներալ են պայթեցրել․ Lenta.ru
- ↑ Ռազմանավերի խորտակումը Շրի Լանկայում, Lenta.ru
- ↑ Թամիլյան վագրերը դասվել են ահաբեկչական խմբավորումների շարքին, Lenta.ru
- ↑ Շրի Լանկան՝ սպառնալիքների կիզակետ Lenta.ru
- ↑ .Հերթական ահաբեկչությունը 64 հոգու կյանք է խլել, Շրի Լանկա, Իսլամական պատերազմներ