«Չորրորդը» (ռուս.՝ «Четвёртый»), 1972 թվականի խորհրդային ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Ստոլպերը[2] Կոնստանտին Սիմոնովի համանուն պիեսի հիման վրա, որը գրվել է 1961 թվականին։

Չորրորդը
ռուս.՝ Четвёртый
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ստոլպեր
Սցենարի հեղինակԱլեքսանդր Ստոլպեր
ԴերակատարներՎլադիմիր Վիսոցկի, Մարգարիտա Տերեխովա և Սերգեյ Շակուրով
ՕպերատորՎալենտին Ժելեզնյակով
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն71 րոպե

Սյուժե խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Ամերիկյան ինքնաթիռի անձնակազմը ընկնում է գերմանական ճամբար։ Անձնակազմի երեք անդամները որոշում են զոհաբերել իրենց կյանքը, որպեսզի հնարավորություն տան փախչելու մյուս բանտարկյալներին։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ անձնակազմի չորրորդ անդամը (Նա), ցանկանում է միանալ նրանց, բայց հրամանատարն ու զինակիցները մերժում են նրան, քանի որ մտահղացման իրականացման համար միայն երեքն են պետք, իսկ չորրորդ մարդը կառաջացնի ֆաշիստների կասկածն ու փախուստի ծրագիրն անիրագործելի կդարձնի։ Հրաժեշտ տալով մահվան գնացող ընկերներին՝ գլխավոր հերոսն ասում է.

— Ճիշտն ասած, Դիք (այսպես են կոչում հրամանատարին)։ Ինձ անհարմար հետագա կյանքում։
— Իսկ դու այնպես ապրիր, որ անհարմար չլինի։

Օդաչուները մահանում են, բայց շատ բանտարկյալներ, այդ թվում՝ գլխավոր հերոսը, փախչում են ճամբարից։

Անցնում է տասնհինգ տարի, և նախկին բանտարկյալը դառնում է ամերիկացի հայտնի հաջողակ լրագրող։ ՆԱՏՕ-ի նստաշրջանի համար Եվրոպա մեկնելուց առաջ հերոսն իմանում է ամերիկյան օդային հետախուզության հանցավոր ծրագրերի մասին. փաստացի խոսքը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև անխուսափելի ռազմական հակամարտության մասին է։ Ֆիլմի հերոսի առաջ երկընտրանք է առաջանում. նա կարող է հայտարարություն անել՝ հրապարակելով իրեն հայտնի ծրագրված սադրանքի մանրամասներն ու զրկվելով կյանքի բոլոր բարիքներից, կամ լռել։

ԱՄՆ-ից մեկնելու նախօրեին հերոսը այցելում է նախկին կնոջը, որի մոտ անցկացնում է գիշեր՝ հիշելով իր կյանքը (այդ թվում՝ այն իդեալներին դավաճանելը, որոնց համար ստիպված է եղել պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իսպանիայում, իր ընկերների, հետպատերազմյան ամերիկյան կոմունիստական կուսակցության անդամների դավաճանությունը) և իր համար բարդ ընտրություն է կատարում։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ստոլպեր
  • Գլխավոր օպերատոր՝ Վալենտին Ժելեզնյակով
  • Գլխավոր նկարիչ՝ Միխայիլ Կարտաշով
  • Կոմպոզիտոր՝ Յան Ֆրենկել
  • Հնչյունային օպերատոր՝ Լ. Բուլգակով
  • Կոստյումների նկարիչ՝ Գ. Գանևսկայա
  • Ռեժիսոր՝ Վ. Ռուբլյովա
  • Մոնտաժ՝ Վ. Յանկովսկայա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Զ․ Եգորովա
  • Օպերատոր՝ Ա. Չապաև
  • Նկարիչ՝ Ա. Սամուլեկին
  • Ռեժիսորի օգնական՝ Պ. Շևկունենկո, Ա. Լեբեդ, Ա. Կորդոն
  • Օպերատորի օգնական՝ Վ. Օդինցով
  • Հագուստի նկարչի օգնական՝ Ա․ Դուխավինա
  • Խորհրդատու՝ Վ. Զորին
  • Խմբագիր՝ Ա. Ստեպանով
  • Երաժշտական խմբագիր՝ Ռ. Լուկինա
  • Ֆիլմի տնօրեն՝ Լազար Միլկիս

Ֆիլմի մասին խմբագրել

1960-ականների սկզբին «Չորրորդը» պիեսը ներկայացվել է երկրի բազմաթիվ թատերական կոլեկտիվների կողմից, օրինակ՝ ՄԴԹ-ը և «Սովրեմեննիկը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Չորրորդը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Չորրորդը» ֆիլմը kinopoisk.ru կայքում