Չորս քառակուսի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Չորս քառակուսի», նկարել է Կազիմիր Մալևիչը 1915 թվականին։ Նկարը պատկանում է ռուսական աբստրակտ նկարչությանը, որը Մալևիչն անվանել է սուպրեմատիզմ։
Չորս քառակուսի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կազիմիր Մալևիչ |
տարի | 1915 |
բարձրություն | 49 |
լայնություն | 49 |
ստեղծման երկիր | Ռուսական կայսրություն |
ուղղություն | սուպրեմատիզմ |
նյութ | կտավ |
գտնվում է | Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ |
Նկարագրություն խմբագրել
Նկարը ունի պարզ կառուցվածք (ինչպես «Սև քառակուսին»)։ Պատկերված է երկու սև և երկու սպիտակ քառակուսի, որոնք ունեն շախմատային դասավորվածություն և միավորված են կտավի միասնական քառակուսու մեջ։ «Չորս քառակուսիների» առանձնահատկությունն այն է, որ նկարը կարող է անվերջ շարունակվել ցանկացած ուղղությամբ՝ ստեղծելով անսահման շախմատային տախտակ։
Ստեղծման պատմություն խմբագրել
«Չորս քառակուսին» ստեղծման տարում ցուցադրվել է «Նկարների վերջին ֆուտուրիստական 0,10 ցուցահանդեսում» մնացած 39 նկարների հետ, որոնցով Մալևիչը ազդարարել է նկարչության նոր ուղղության՝ սուպրեմատիզմի ստեղծման մասին։ 1929 թվականին նկարը փոխանցվել է Ա․Ն․Ռադիշևի անվան սարատովյան նկարչական թանգարանին, որտեղ մինչ օրս պահպանվում է։ Նկարը շատ պահանջված է արտասահմանյան ցուցահանդեսներում։