«Չորսի նշանը» (անգլ.՝ The Sign of the Four), Արթուր Կոնան Դոյլի հետախուզական պատմությունն է, որը հրատարակվել է 1890 թվականին։

Չորսի նշանը
անգլ.՝ The Sign of the Four և անգլ.՝ The Sign of Four
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)բժիշկ Վաթսոն, Շերլոկ Հոլմս և Mary Morstan?
Ստեղծման տարեթիվփետրվար 1890
ՇարքՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդԱլ կարմիր գույներով էտյուդը
ՀաջորդՇերլոկ Հոլմսի արկածները
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչLippincott's Monthly Magazine
Հրատարակված էLippincott's Monthly Magazine
Հրատարակման տարեթիվփետրվար 1890
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/doyle/zeichen/zeichen.html
 The Sign of the Four Վիքիպահեստում

Բովանդակություն խմբագրել

Շերլոք Հոլմսի մոտ է գալիս մի երիտասարդ աղջիկ՝ Մերի Մորսթենը, որը խնդրում է հետախույզին և բժիշկ Վաթսոնին բացահայտել ամեն տարի իրեն ուղարկվող մարգարիտների գաղտնիքը, և, եթե հնարավոր է, օգնել իրեն՝ 10 տարի առաջ կորած հորը գտնելու գործում։ Քննելով գործը՝ Հոլմսն ու Վաթսոնը պարզում են, որ Մերին և Շոլթո եղբայրները հանդիսանում են ահռելի կարողության՝ գանձի, ժառանգորդներ, որը հայտնաբերվել է իրենց ծնողների կողմից։ Նրանք արդեն պատրաստվում էին բաժանել ժառանգությունը երեք մասի, երբ Շոլթո եղբայրներից մեկը սպանվում է, իսկ գանձերը՝ գողացվում։ Հոլմսը գտնում է հանցագործին, սակայն գանձը կորած էր անվերադարձ։ Քննության ընթացքում Վաթսոնն ու Մերի Մորսթենը սիրահարվում են և որոշում ամուսնանալ։ Այդ իրողության մեջ կարևոր դեր խաղաց գանձերի կորուստը, քանի որ Վաթսոնը չէր համարձակվում առաջարկություն անել, վախենալով, որ իրեն կհամարեն շահամոլ։

Էկրանավորումները խմբագրել

Թվական Անվանում Պետություն Ռեժիսոր Շերլոքի դերակատար Վաթսոնի դերակատար
1913 Sherlock Holmes Solves the Sign of the Four   ԱՄՆ Lloyd Lonergan Harry Benham Charles Gunn
1923 The Sign of the Four   Մեծ Բրիտանիա Maurice Elvey Eille Norwood Hubert Willis
1932 The Sign of the Four   Մեծ Բրիտանիա Graham Cutts Arthur Wontner Ian Hunter
1968 The Sign of the Four   Մեծ Բրիտանիա Անհայտ է/BBC Peter Cushing Nigel Stock
1974 Das Zeichen der Vier   Ֆրանսիա
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Jean-Pierre Decourt Rolf Becker Roger Lumont
1983 The Sign of the Four   Մեծ Բրիտանիա Desmond Davis Ian Richardson David Healy
1983 The Sign of the Four (մուլտֆիլմ)   Ավստրալիա Ian Mackenzie, Alex Nicholas Peter O’Toole (ձայնը) Earle Cross (ձայնը)
1983 Приключения Шерлока Холмса и доктора Ватсона։ Сокровища Агры   ԽՍՀՄ Իգոր Մասլեննիկով Վասիլի Լիվանով Վիտալի Սոլոմին
1987 The Sign of Four   Մեծ Բրիտանիա Peter Hammond Jeremy Brett Edward Hardwicke
1991 The Crucifer of Blood   Մեծ Բրիտանիա
  ԱՄՆ
Fraser Clarke Heston
Charlton Heston Richard Johnson
2001 The Sign of the Four   Կանադա Rodney Gibbons Matt Frewer Kenneth Welsh

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորսի նշանը» հոդվածին։