«Չորաթան» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988 թվականին Չորաթանում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1988-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Տավուշի (Չորաթան, Մովսեսգյուղ, Արծվաբերդ) շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Ասատրյանը (ընդհանուր հրամանատար՝ մինչև 1992-ը), Վ. Բաղրամյանը (ընդհանուր հրամանատար), Լ. Բաբայանը, Գ. Սադյանը, Հ. Քալանթարյանը, Բ. Ուդումյանը, Ա. Քալանթարյանը, Ա. Սադյանը, Դ. Գրիգորյանը, Օ. Սահակյանը, շտաբի պետ՝ Ջ. Զարգարյանը։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։
Չորթան կամավորական ջոկատ |
---|
Ընդհանուր տեղեկություն |
---|
Տեսակ | ռազմական կազմավորում |
---|
Երկիր | Հայաստան և Արցախ |
---|
Անվանված է | Չորաթան |
---|
Ստեղծվեց | 1988 |
---|
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
---|
Լուծարվեց | 1994 |
---|
Հրամանատարներ |
---|
Հայտնի հրամանատարներ | Մ. Ասատրյան, Վ. Բաղրամյան, Լ. Բաբայան, Գ. Սադյան, Հ. Քալանթարյան, Բ. Ուդումյան, Ա. Քալանթարյան, Ա. Սադյան, Դ. Գրիգորյան, Օ. Սահակյան |
---|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։
|