Չորապտեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Պտերանմաններ
Ընտանիք Բազմոտիկազգիներ
Ցեղ Չորապտեր
Լատիներեն անվանում
Cheilanthes
Sw. (1806), nom. cons.
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 17432
NCBI 37456
EOL 60856

Չորապտեր (լատին․՝ Cheilanthes), բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 13 (այլ տվյալներով՝ 80) տեսակ։

Կենսաբանական նկարագրում խմբագրել

 
Բուսաբանական նկարազարդում

Բարձրությունը 10-15 սմ։ Տերևները (վայաներ) փետրաձև են կամ բարդփետրաձև, ստորին մակերեսը՝ մազիկներով կամ թաղանթով պատված։ Կլորավուն սորումները (սպորանգիումերի խմբեր) եզրային են՝ դասավորված ջիղերի ծայրերին և ծածկված տերևի դեպի ստորին մակերեսը ոլորված ծայրով (դա նսպաստում է երկարատև երաշտի պայմաններին դիմանալու)։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 3 տեսակ՝

  • չորապտեր մարանտային (լատին․՝ Ch. Marantae),
  • չորապտեր պարսկական (լատին․՝ Ch. persica)
  • չորապտեր արծվապտերային (լատին․՝ Ch. pteridioides

Տարածում խմբագրել

Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ժայռաճեղքերում, չոր լանջերին, թփուտներում, նոսրանտառներում։

Արծվապտերային չորապտերի հազվագյուտ տեսակ է, հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Մեղրի), աճում է ժայռերի տակ, գրանոդիորիտային ապարների ճեղքերում (ստորին և միջին լեռնային գոտիներում, կիսաանապատներում), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Անհրաժեշտ է հսկողություն սահմանել այս բույսի պոպուլյացիաների նկատմամբ և ներառնել Երևանի բուսաբանական այգու հայկական ֆլորայի պտերների բաժնի բլրի վրա։

Տեսակներ խմբագրել

 
 
 
 
 

Դասը ընդգրկում է 155 տեսակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Фомин А. В. Род 20. Краекучник — Cheilanthes Sw. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома М. М. Ильин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1934. — Т. I. — С. 74—77. — 302 + XVI с. — 5000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորապտեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորապտեր» հոդվածին։