Չոպո չոոր (ղրղզ.՝ чопо чоор «կավե չոոր»,«կավե սրինգ»), ղրղզ հովիվների կավե սրինգ, որը սկզբում տարածված էր Ղրղզստանի Օշի մարզի հարավում[1], այնուհետև այն հայտնի դարձավ Ղրղզստանի ամբողջ տարածքոմ։ Այս գործիքի այլ անվանումներն են ըլայ չոոր և ըշկըրիկ («սուլիչ»)[1].

Ղրղզական չոպո չոոր

Արտաքին տեսք խմբագրել

Չոպո չոորի ձևը կարող է տարբերվել լինելով երկարավուն՝ շվիի կամ դուդուկի նման կամ կլորավուն, որոնք հիշեցնում են յուրդի ձևը։ Միջին հաշվով, նրա երկարությունը մոտավորապես 18—20 սմ, իսկ տրամագիծը՝ 6—7 սմ։ Պրոֆեսոր Սուբանալիևի[2] հավաքածուում գտնվում է չոպո չոորը, որը պատրաստված է սպիտակ կավից և իրենից ներկայցնում է կլոր գունդ։ Այդ հին երաժշտական գործիքի բարձրությունը մոտ 5 սմ է։ Նրանում մեկ փչելու և երկու նվագային անցքեր կան։ Վերջիններս այնպես են տեղադրված, որպեսզի հնարավոր լինի փչել և միաժամանակ նվագել այն ցուցամատերով։ Գործիքը պահում են բութ մատներով։

Հնչյունաշար խմբագրել

Ժողովրդական չոպո չոորը պարզ երաժշտական գործիք է, քանի որ նրա հնչյունաշարը առավելագույն չափով փոքր է՝ տերցիա-կվինտայի ծավալով։ Հնչերանգը դյութիչ, թովիչ, խորը և մեղմ է։ Այս իսկ պատճառով այն կարող է ծառայել ինչպես երեխաների երեժշտական խաղալիք, այդպել էլ լիիրավ երաժշտական գործիք ազգային նվագախմբում։

Բարելավում խմբագրել

 
երկարավուն չոպո չոոր

Ներկայումս վարպետները բարելավել են այս գործիքը։ Վերականգնելով իր հին տեսակը նրանք ստեղծել են նոր չոպո չոորերի տեսակ։ Նրանց հիմքում է Ղրղզստանի Օշի մարզի Բատկեն շրջանի չոպո չոորը[2]։ Չոպո չոորերը բարելավվել են և պատրաստվել ենարդեն ոչ թե ավանդական կավից, այլ կերամիկայից։ Չոպո չոորերը Ն.Նիշանովի հավակածույից ունեն երկարավուն ձև, նրանց վրա մի փչելու և ութ նվագային անցք կա։ Ամենախոշոր չոպո չոորի՝ «ռե» չոպո չոորի երկարությունը 22 սմ, տրամագիծը ՝ 8 սմ, իսկ ամենափոքրիկի՝ piccolo «լյա» չոպո չոորինը համապատասխանաբար 5 և 2,5 սմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Окарина // Музыкальные инструменты. Энциклопедия. — М.: Дека-ВС, 2008. — С. 409. — 786 с.
  2. 2,0 2,1 https://www.open.kg/about-kyrgyzstan/art/arts-and-crafts/musical-instruments/1639-duhovye-kyrgyzskie-muzykalnye-instrumenty.html

Արտաքին հղումներ խմբագրել