Չիկոն Կոլումբիայի 32 դեպարտամենտներից մեկն է։ Տարածքը՝ 46.530 կմ², մայրաքաղաքն է Կիբդո քաղաքը։ Չիկոն սահմանակից է Պանամային, և ելք ունի և՛ դեպի Խաղաղ օվկիանոս, և՛ դեպի Ատլանտյան օվկիանոս, դրանով իսկ կարևոր դիրք գրավելով երկրում՝ տնտեսական և ռազմավարական առումով։

Չոկո
Դրոշ Զինանշան


ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
ԿարգավիճակԿոլումբիայի վարչական բաժանում
Մտնում էԿոլումբիա
ՎարչկենտրոնԿիբդո
ԲԾՄ167 մետր
Օրենսդրական մարմինdepartmental assembly of Chocó?
Բնակչություն544 767 մարդ (2021)[1]
Տարածք46 530 կմ²
Հիմնադրված էնոյեմբերի 3, 1947 թ.
Սահմանակցում էԱնտիոքիա, Risaralda Department?, Վալիե դել Կաուկա, Darién Province? և Էմբերա Վոունաան
Ժամային գոտիUTC-5
ISO 3166-2 կոդCO-CHO
choco.gov.co

Աշխարհագրություն խմբագրել

Չոկո նահանգը գտնվում է հասարակածային կլիմայական գոտիում, տարածքի մեծ մասը զբաղեցնում են արևադարձային խիտ անտառները՝ մշտականաչ բուսականությամբ։ Չոկոն համարվում է աշխարհի «ամենաթաց» վայրը, քանզի տարեկան միջին տեղումները անցնում են 10 700 մմ։ Ատրատոյի ճահճադաշտերը մեծ խոչընդոտ էին հանդիսացել Հարավային Ամերիկան Հյուսիսային Ամերիկայի հետ կապող Պան-ամերիկյան խճուղու շինարարության ընթացքում։

Բնակչություն խմբագրել

Դեպարտամենտի բնակչությունն է 454 030 (2005)։ Բնակչության մեծ մասը կազմում են ստրկությունից փախուստի դիմած և այստեղ ապաստարան գտած նախկին աֆրիկացի ստրուկների հետնորդները, որոնք մասամբ ձուլվելով տեղի բնակչության հետ, հայտնի են որպես աֆրո-կոլումբիացիներ էթնիկական խումբ։ Փախստական ստրուկներին հատկապես գրավել էր թանկարժեք մետաղների հանքաշերտերի մշակման աշխատանքը Ատրատո և Սան Խուան գետերի հովիտներում, որոնք մինչ այժմ հանդիսանում են Կոլումբիայի պլատինի հանքահանույթի հիմնական կենտրոնները։

Լեզուն իսպաներենն է։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15th edition, Vol. II, Page 878

Արտաքին հղումներ խմբագրել