«Չիպոլինո» (ռուս.՝ «Чиполлино»), խորհրդային էքսցենտրիկ երաժշտական կինոկատակերգություն, որն ստեղծել է ռեժիսոր Թամարա Լիսիցյանը «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1973 թվականին Ջանի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթի մոտիվներով, որը թարգմանել է Զլատա Պոտապովան և խմբագրել է Սամուիլ Մարշակը։ Հեղինակը ֆիլմում կատարել է ոչ մեծ դեր՝ կամեո, ինչպես նաև նրա հետ նկարահանվել է նրա դուստրը ՝ Պաոլան։

Չիպոլինո
ռուս.՝ Чиполлино
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
ՀիմքՉիպոլինոյի արկածները
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորԹամարա Լիսիցյան
Սցենարի հեղինակՍամուիլ Մարշակ, Ֆելիքս Կրիվին և Թամարա Լիսիցյան
ԴերակատարներԱլեքսանդր Ելիստրատով, Վլադիմիր Բասով, Ռինա Զելյոնայա, Ալեքսանդրա Պանովա և Վլադիմիր Բելոկուրով
ԵրաժշտությունՎլադիսլավ Կազենին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն85 րոպե

Սյուժե խմբագրել

Գյուղի բնակիչները, որտեղ ապրում է Չիպոլինո սոխ-տղան, հավաքվել են շուկայի հրապարակում՝ իրենց մոտ ժամանած արքայազն Լիմոնի հետ հանդիսավոր հանդիպման համար։ Մեծ թվով հավաքվածների միջև առաջացած հրմշտոցի ժամանակ Չիպոլինոյի հայրը՝ Չիպոլոնեն անունով, պատահաբար տրորում է արքայազնի ոտքը և բանտ է նետվում որպես խռովարար և խառնակիչ։

Կոմսուհի Բալերի կառավարիչ՝ ասպետ Պոմիդորը, կատարելով տիրուհիների կամքը, վտարել է փոքրիկ տնակում ապրող դժբախտ քավոր Դդումին, որն ապրում է սոխերի ընտանիքի հարևանությամբ։ Նրա տարածքը արքայազնին շտապ անհրաժեշտ է նոր ռազմաբազայի համար, որը նախագծել է օտարերկրյա ռազմական խորհրդատու միստր Գազարոն։

Կոմսուհի Բալերը հրապարակում են հրամանագիր, որում նշվում է, որ արդեն գանձվելու է վարձ օդի համար, որը շնչում են գյուղի բնակիչները, ինչպես նաև անձրևի, ձյան, կարկուտի և այլ տեղումների համար։

Չիպոլինոն կոչ է անում դիմադրել անօրինականությանը։ Երիտասարդ կոմս Բալի և աղախին Մորու օգնությամբ ապստամբները գրավում են հին ամրոցը, դիմադրում Իշխան լիմոնի բանակի պաշարմանը և շուտով վռնդում են բոլոր ճնշողներին՝ ազատ գյուղի վրա բարձրացնելով իրենց հաղթանակի դրոշը։

Դերերում խմբագրել

  • Ջաննի Ռոդարի – պատմող
  • Ալեքսանդր Ելիստրատով – Չիպոլինո (վոկալ՝ Մարիա Վինոգրադովա)
  • Վլադիմիր Բասով – արքայազն Լիմոն
  • Ռինա Զելյոնայա – կոսմուհի Բալ
  • Ալեքսանդրա Պանովա – կոմսուհի Բալ
  • Նադիր Մալիշևսկի – սինյոր Պոմիդորը նախքան ցնցումը
  • Վլադիմիր Բելոկուրով – սինյոր Պոմիդորը ցնցումից հետո
  • Գեորգի Վիցին – փաստաբան Սիսեռիկ
  • Գեորգի Գեորգիու – Ավագ սենեկապետ
  • Ռուդոլֆ Ռուդին – միստր Գազարո
  • Ալեքսեյ Սմիռնով – Չիպոլոնե (իտալ.՝ Cipollone, բառացի թարգմանություն՝ «Չիպոլինոյի հայր»)
  • Նատալյա Կրաչկովսկայա – Չիպոլլա (իտալ.՝ Cipolla, բառացի թարգմանություն՝ «սոխուկ»)
  • Եվգենյա Մելնիկովա – սանամեր Դդում
  • Պավել Վիննիկ – ջութակահար Տանձ
  • Ռոման Տկաչուկ – Մաստինո շուն
  • Վիկտոր Բայկով – քավոր Դդում
  • Վիկտոր Կոլպակով – վարպետ Խաղողի (հնչյունավորել է Իվան Ռիժովը)
  • Անատոլի Կուբացկի – գյուղապետ Սմբուկ
  • Ալեքսանդր Կուզնեցով – արքայազն Լիմոնի բանակի շտաբի պետ
  • Եկատերինա Սեմոշնիկա – սինյորինա Բողկ
  • Վիտալի Կերդիմուտ – կոմս Բալ
  • Եկատերինա Մոիսեենկո – 1-ին Մորի
  • Մարիաննա Սմիրնովա – 2-րդ Մորի

Դրվագներում խմբագրել

  • Պյոտր Մերկուրյով – Սինյոր Պետրուշկա
  • Անդրեյ Վերտոգրադով – ջրցան մեքենայի վարորդ
  • Անդրեյ Վոյնովսկի – Տանձ կրտսեր
  • Պաոլա Ռոդարի – հեքիաթասացի դուստր
  • Նատալյա Վերովա – Խաղողի կրտսեր (հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան)
  • Իգոր Կրուպնիկ
  • Միխաիլ Լեկսաչենկո
  • Ն. Զախարով
  • Տատյանա Վասինա
  • Ն. Վլադիմիրովա
  • Եվգենի Լիսկոնոգ – ֆերմեր
  • «Ռիթմ-բալետ» անսամբլի արտիստներ

Լուսագրերում նշված չեն խմբագրել

  • Յուրի Ավշարով – թղթակից
  • Վիկտոր Վեսյոլկին – Լիմոնի բանակի գեներալ
  • Մարիա Վինոգրադովա – քաղաքի բնակչուհի / անդրկուլիսյան թարգմանություն իտալերենից

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստներ՝ Ֆելիքս Կրիվին, Սամուիլ Մարշակ, Թամարա Լիսիցյան
  • Երկխոսություներ՝ Ջաննի Ռոդարի, Սամուիլ Մարշակ, Թամարա Լիսիցյան, Ֆելիքս Կրիվին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Թամարա Լիսիցյան
  • Բեմադրող օպերատոր՝ Դմիտրի Կորժիխին
  • Բեմադրող նկարիչ ՝ Եվգենի Գալեյ
  • Կոմպոզիտոր՝ Վլադիսլավ Կազենին
  • Հնչյունային օպերատոր՝ Միրա Լեկսաչենկո
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
    • Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր
  • Ռեժիսորներ՝ Վ. Պանին, Յու. Պրիխոդկո
  • Օպերատոր՝ Լ. Անդրիանով
  • Գրիմարար՝ Ն. Զախարովա, Ի. Կիրեևա
  • Մոնտաժող՝ Օլգա Էտենկո
  • Կոստյումները՝ Կ. Եֆիմովի, Եվգենի Գալեյի, Վ. Գոդինի, Մ. Կվյատկովսկայայի
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ա. Պետուխովա, Ն. Վլադիմիրովա
  • Օպերատորի օգնական՝ Վ. Ֆոկին
  • Համակցված նկարահանումներ՝
    • Օպերատորներ՝ Ու. Բերգստրյոմ, Բորիս Տրավկին
    • Նկարիչ՝ Յու․ Չեկմարև
  • Խմբագիր՝ Վալերի Կարեն
  • Երաժշտական խմբագիր՝ Մինա Բլանկ
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Եվգենի Եվտուշենկո, Ֆելիքս Կրիվին
  • Պարերի բեմադրող՝ Յ. Վզորով, Թամարա Լիսիցյան
  • Կրկեսային ատրակցիոններ՝ Վիլ Գոլովկո
  • Ֆիլմի տնօրեն՝ Վալերի Գանդրաբուրա

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • «Ժամանակ» ստեղծագործական միավորում
  • Լայն էկրան
  • Գույնը՝ գունավոր
  • 2339 մետր
  • Տևողություն՝ 85 րոպե
  • Տարիք՝ 6+ (6 տարին լրացած հանդիսատեսի համար)

Արտադրություն խմբագրել

Քանի որ Թամարա Լիսիցիանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Իտալիայում, անձամբ ծանոթ է եղել Ջաննի Ռոդարիի հետ, հեքիաթի հեղինակը կատարել է ֆիլմում հեքիաթասացի դերը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дмитрий Гусев Красная мадонна // «Московский комсомолец» : газета. — 2002. Архивировано из первоисточника 13 Մարտի 2016.