Չիուաուա (քաղաք)

Մեքսիկայի Չիուաուա նահանգի վարչական կենտրոն

Չիուաուա (իսպ.՝ Chihuahua), Մեքսիկայի հյուսիսում գտնվող քաղաք, Չիուաուա նահանգի վարչական կենտրոն, ընդգրկված է համանուն քաղաքապետարանի կազմում և նաև նրա վարչական կենտրոնն է։ 1864-1867 թվականներին Մեքսիկայի հանրապետական կառավարության տեղակայման վայրն է եղել։ 2010 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 809232 մարդ։

Բնակավայր
Չիուաուա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված էհոկտեմբերի 12, 1709 թ.
ԲԾՄ1415±1 մետր
Բնակչություն878 062 մարդ (2015)[1]
Ժամային գոտիUTC-7
Հեռախոսային կոդ614
Փոստային դասիչ31000–31633
Պաշտոնական կայքmunicipiochihuahua.gob.mx
Չիուաուա (քաղաք) (Մեքսիկա)##
Չիուաուա (քաղաք) (Մեքսիկա)

Պատմություն խմբագրել

Գաղութային պատմություն խմբագրել

Մինչկոլումբոսյան դարաշրջանում ներկայիս Չիուաուա նահանգի տարածքում բնակվել են հնդկական ցեղեր, որոնք խոսել են աստեկական լեզուներով, զբաղվել են որսորդությամբ, հավաքագրմամբ և (նրանցից ոմանք) պարզունակ գյուղատնտեսությամբ։ Ենթադրվում է, որ «Chihuahua» անունը եկել է բնիկների լեզվից, սակայն դրա ճշգրիտ իմաստը հայտնի չէ։ Հիմնական հիպոթեզներ՝ չոր վայր կամ երկու գետի միջև։

Այստեղ հայտնված առաջին սպիտակամորթները Ֆրանցիսկո դե Իբարի գիտարշավի իսպանացիներն են (1562)։

Քաղաքը հիմնադրվել է 1709 թվականի հոկտեմբների 12-ին իսպանացի հետազոտող Անտոնիո Դեզա ի Ուոլայի կողմից՝ ստանալով El Real de Minas de San Francisco de Cuéllar անվանումը։ Քաղաքի համար վայրն ընտրվել է երկու գետի՝ Սակրամենտոյի և Չուվիսկարի միաձուլման շնորհիվ, ինչպես նաև Ռիո Գրանդեի և այդ ժամանակվա կարևոր հանքարդյունաբերական կենտրոնի՝ Փարալի միջև ընկած ճանապարհի մեջ տեղում գտնվելու պատճառով։ 1718 թվականին Նոր Իսպանիայի իշխանութունները պաշտոնապես բնակավայրին շնորհել են քաղաքի կարգավիճակ, իսկ 1823 թվականին այն ստացել է իր ներկայիս անունը։։

Մեքսիկայի անկախության պատերազմի բուռն իրադարձությունները գրեթե չեն ազդել քաղաքի վրա, թեև հենց այստեղ է 1811 թվականին ռոյալիստների կողմից մահապատժի ենթարկվել անջատողականների առաջնորդներից մեկը՝ Միգել Իդալգոն։

Մեքսիկայի կազմում խմբագրել

Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ Չիուաուա քաղաքը զբաղեցվել է ամերիկացինորի կողմից, երբ 1847 թվականի փետրվարի 28-ին Սակրամենտո գետի (քաղաքից 20 կիլոմետր դեպի հյուսիս) ափին տեղի ունեցած ճակատամարտում 940 ամերիկացիներ Ալեքսանդր Դոնիֆանի հրամանատարությամբ, ամբողջությամբ ջախջախել են թվով հինգ անգամ գերազանցող մեքսիկական ջոկատներին (ամերիկացիները այդ ճակատամարտում ունեցել են 2 զոհ և 11 վիրավոր, մեքսիկացիները՝ մոտ 300 զոհ և 40 ռազմագերի, կորցրել են ամբողջ հրետանին և ռազմամթերքը, վիրավորների թիվը հստակ հայտնի չէ։ Չիուաուան մնացել է ԱՄՆ-ի վերահսկողության տակ ընդհուպ մինչև պատերազմի ավարտը։

 
Սակրամենտոյի ճակատամարտ

Մեքսիկայի գրավումը ֆրանսիացիների կողմից մեքսիկական արշավանքի ժամանակ հանգեցրել է նախագահ Բենիտո Խուարեսի հանրապետական կառավարության ձևավորմանը, որը 1864-1867 թվականներին տեղակայվել է Չիուաուայում։ Դա հանգեցրել է քաղաքի արագ զարգացմանը, որը շարունակվել է նաև ֆրանսիացիների հեռանալուց հետո։ XIX դարի վերջին Չիուաուան Մեքսիկայի գլխավոր տնտեսական կենտրոնների խոշորագույն քաղաքներից մեկն էր։

1910-1917 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Չիուաուան Ֆրանսիսկո Վիլյայի ղեկավարմամբ ապստամբների հենակետն էր։

Քաղաքը երկրորդ տնտեսական վերելքն ապրեց 1990-ական թվականներին, երբ ամերիկյան շատ կորպորացիաներ սկսեցին իրենց գործարանները տեղափոխել Մեքսիկա։ Մեքսիկա-ամերիկյան սահմանին մոտ լինելը, էժան և համեմատաբար որակյալ աշխատուժը և զարգացած ենթակառուցվածքը դրդել են զգալի թվով ընկերությունների ընտրել Չիուաուան։

2000-ական թվականներից ի վեր Չիուաուան տառապել է բռնության բռնկումներից, որոնք կապված էին թմրակարտելների՝ միմյանց և իրավապահ մարմինների դեմ պայքարի հետ։ Թեև 2010 թվականից քաղաքում սպանությունների թիվը նվազել է, հանցավորության մակարդակը մնացել է շատ բարձր։ Չիուաուան Մեքսիկայի ամենամեծ թմրակարտելի՝՝«Սինալոայի» հենակետն է։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Քաղաքը գտնվում է Չիուաուա անապատի արևմտյան ծայրամասում՝ լեռնոտ տեղանքում, Սակրամենտո և Չուվիսկար գետերի միաձուլման մոտ, ծովի մակերևույթից մեկուկես կիլոմետր բարձրության վրա։

Չիուաուայի կլիման կիսաանապատային է, տաք, չափավոր անձրևոտ ամառներով և չոր ու ցուրտ ձմեռներով։ Սովորաբար ձմռանը 1-2 անգամ ձյուն է տեղում։

ԲՆակչություն խմբագրել

 
Քաղաքի պատմական կենտրոնը

Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտի տվյալներով քաղաքի բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմել է 810 000 մարդ, ինչը Չիուաուային դարձրել է ըստ բնակչության քանակի նահանգի երկրորդ քաղաքը (Սյուդադ Խուարեսից հետո) և տասներկուերորդը ամբողջ Մեքսիկայում։

Չիուաուայի բնակչությունը համարվում է երկրի խոշոր քաղաքների համեմատ «սպիտակ», մոտ 80 տոկոսը սպիտակամորթներ են, մնացածը՝ մետիսներ։ Ժողովրդի ավելի քան 80 տոկոսը կաթոլիկներ են, Չիուաուայում բնակվում է նաև Մեքսիկայում մենոնիտների խոշորագույն համայնքը (մոտ 50 հազար մարդ, երկրի մեննոնիտ համայնքի կեսը)։

Չիուաուան ավանդաբար առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում Մեքսիկական քաղաքների վարկանիշներում այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են կյանքի տևողությունը, քաղաքացիների կրթության և եկամտի մակարդակը, ինչպես նաև մարդկային ներուժի զարգացման ինդեքսը։

Տնտեսություն խմբագրել

Չիուաուան համարվում է Մեքսիկայի գլխավոր արդյունաբերական կենտրոններից մեկը։ Քաղաքում 9 արդյունաբերական կենտրոն կա, որտեղ տեղակայված են 79 խոշոր ձեռնարկություններ, որոնք պատկանում են արտասահմանյան կազմակերպություններին (հիմականում ամերիկյան), դրանցից են օրինակ «Ֆորդ», «Sumitomo Corporation», «Honeywell» և «LG Electronics» ընկերությունները։

Քաղաքային տնտեսության մյուս կարևոր ճյուղերն են ծառայությունների ոլորտը, մանրածախ առևտուրը, շինարարությունը և թեթև արդյունաբերությունը։ Քաղաքի շրջակայքում կատարվում է ցինկի և արծաթի արտադրություն։

Տրանսպորտ խմբագրել

Չիուաուան սպասարկվում է «գեներալ Ռոբերտո Ֆիերո Վիլյալոբոսի անվան միջազգային օդանավակայանի» կողմից (IATA, CUU, ICAO, MMCU)՝ տարեկան 855 հազար մարդ ուղևորահոսքով (2012)։ Կանոնավոր ավիաչվերթները կատարվում են դեպի Մեքսիկայի բոլոր հիմնական քաղաքներ, ինչպես նաև Դալաս և Հյուստոն։

Քաղաքը Լոս Մոչիս նավահանգստի հետ կապող Չիուաուա-Խաղաղ օվկիանոսյան երկաթուղին (իսպ.՝ Ferrocarril Chihuahua al Pacífico, կամ El Chepe) օգտագործվում է ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ զբոսաշրջային նպատակներով։ Չիուաուայի միջով անցնող երկու այլ երկաթողային գծերն օգտագործվում են միայն բեռնափոխադրումների համար։

Չիուաուայում հատվում են երկու դաշնային մայրուղիներ՝ № 16 (Էռմոսիլո — Օհանգա) և № 45 (Սյուդադ Խուարես — Դելիսյաս

Հասարակական տրանսպորտը ներկայացված է «ViveBús» ավտոբուսներով (մեկ տրանսպորտային գիծը 21 կիլոմետր է), ինչպես նաև բազմաթիվ փոքր մասնավոր փոխադրամիջոցներով։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.cuentame.inegi.org.mx/monografias/informacion/chih/poblacion/default.aspx?tema=me&e=08
  2. «NORMALES CLIMATOLÓGICAS 1981–2000» (PDF) (Spanish). Comision Nacional del Agua. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Klimatafel von Chihuahua, Chihuahua / Mexiko» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Station 76225: Chihuahua». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  5. «Normales climatológicas para el Estado de Chihuahua» (Spanish). Colegio de Postgraduados. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. http://www.chihuahuamexico.com/index.php?option=com_content&task=blogcategory&id=67&Itemid=227
  7. http://www.chihuahuamexico.com/index.php?option=com_content&task=blogcategory&id=73&Itemid=224
  8. http://www.chihuahuamexico.com/index.php?option=com_content&task=view&id=339&Itemid=147
  9. http://www.chihuahuamexico.com/index.php?option=com_content&task=view&id=330&Itemid=229
  10. http://www.chihuahuamexico.com/index.php?option=com_content&task=view&id=329&Itemid=150

Արտաքին հղումներ խմբագրել