Չինգիզ Այթմատով (ղրղզ.՝ Чыңгыз Төрөкулович Айтматов, դեկտեմբերի 12, 1928(1928-12-12)[1][2][3][…], Շեկեր, ԽՍՀՄ[4] - հունիսի 10, 2008(2008-06-10)[5][1][2][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա[6]), ղրղըզ արձակագիր։

Չինգիզ Այթմատով
ղրղզ.՝ Чыңгыз Төрөкулович Айтматов
Ծնվել էդեկտեմբերի 12, 1928(1928-12-12)[1][2][3][…]
ԾննդավայրՇեկեր, ԽՍՀՄ[4]
Վախճանվել էհունիսի 10, 2008(2008-06-10)[5][1][2][…] (79 տարեկան)
Վախճանի վայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա[6]
ԳերեզմանAta-Beyit
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող, թարգմանիչ, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, գրող և արձակագիր
Լեզուռուսերեն և ղրղզերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ղրղզստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվեպ, վիպակ և Նովել
Ուշագրավ աշխատանքներԵվ դարից երկար ձգվում է օրը, Սպիտակ շոգենավը, Առաջին ուսուցիչը, Ջամիլյա, Մնաս բարով, Գյուլսարի և The Place of the Skull?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն[4] և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԶավակներԱսկար Այթմատով
Изображение автографа
Չինգիզ Այթմատով Վիքիքաղվածքում
Չինգիզ Այթմատով Վիքիդարանում
 Chinghiz Aitmatov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ղրղզստանի Շեքրիր աուլում։ 1937 թ.-ին հայրը, որը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, աքսորվեց, և Չենգիզը ստիպված էր տասը տարեկանից աշխատել։ 14 տարեկանում արդեն քարտուղար էր աշխատում գյուղխորհրդում (դա Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին, երբ տղամարդկանց մեծ մասը ռազմաճակատում էր)՝ լուծելով գյուղի ամենածանր խնդիրները։

Ութերորդ դասարանն ավարտելով՝ Չինգիզն ընդունվում է Ջամբուլի կենդանաբանական տեխնիկումը։ 1952 թվականին հրատարակում է առաջին պատմվածքները, որոնք գրված էին ղրղզերեն։ 1953 թվականին Ֆրունզեում ավարտում է Ղրղզստանի գյուղատնտեսական ինստիտուտը, իսկ 1958 թվականին գրականության բարձրագույն դասընթացներ է անցնում Մոսկվայի գրականության ինստիտուտում։ Նրա պատմվածքներն ու վիպակները թարգմանվում են ռուսերեն և տպագրվում «Օկտյաբր» և «Նովիյ միր» ամսագրերում։ Վերադառնալով հայրենիք՝ ստանձնում է «Գրական Ղրղզստան» ամսագրի խմբագրի պարտականությունները, այդ տարի հինգ տարի շարունակ լինում է նաև իր հանրապետությունում «Պրավդա»-ի սեփական թղթակիցը։

1963 թվականին տպագրվում է Այթմատովի առաջին ժողովածուն՝ երեք վիպակով։ Այս ժողովածուի համար Այթմատովն արժանանում է Լենինյան մրցանակի։

Մինչև 1965 թվականը Այթմատովը գրում է ղրղզերեն։ Ռուսերեն գրած առաջին վիպակը «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակն է։ Չինգիզ Այթմատովի առաջին վեպը՝ «Եվ դարից երկար ձգվում է օրը», հրատարակվել է 1980 թվականին, իսկ 1988 թվականին լույս է տեսնում նրա հանրահայտ «Կառափնարան» վեպը։

1988-1991 թվականներին եղել է «Иностранная литература» ամսագրի գլխավոր խմբագիրը։

1990-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ, այնուհետև՝ Ռուսաստանի դեսպանը Լյուքսեմբուրգում։ 1994 թվականից մինչև 2008 թվականի մարտը եղել է Ղրղզստանի դեսպանը Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգ։ Մահացել է Նյուրնբերգում։

Հայերեն հրատարակումներ խմբագրել

 
Ղրղզական նամականիշեր՝ նվիրված Այթմատովին, 2009 թ.

Մամուլ խմբագրել

  • «…Աշխարհը գեղեցիկ է իր բազմազանությամբ»։ «Գարուն», 1982, թիվ 10, էջ 26։
  • Մանկուրտ։ «Գարուն», 1983, թիվ 2, էջ 23։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Աշոտ Գաբրիելյան, Չինգիզ Այթմատով. մարդեղենության Քրիստոսը, «Ազատամտություն» օրաթերթ, 2009, թիվ 15, էջ 7։
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինգիզ Այթմատով» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինգիզ Այթմատով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինգիզ Այթմատով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 343