Չինաստանի օպերայի թանգարան

Չինաստանի օպերայի թանգարան (Պեկինի օպերայի թանգարան, չինարեն՝ 北京戏曲博物馆), թանգարան, որը նվիրված է Պեկինի օպերային։ Գտնվում է Սիչեն (Պեկին) Հուգուանհուեյգուան շենքի Վենչան համալիրի տաղավարում[1]։

Չինաստանի օպերայի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՊեկին և Xicheng District?
Մասն էHuguang Guild Hall?
Հիմնադրվել է1997
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հուգուանհուեյգուան շենքի համալիրը կառուցվել է 1807 թվականին Հուֆանցյաո փողոցում (3-րդ տուն)՝ Սուանու դարպասներից ոչ հեռու[1]։ Դեռ օպերայի թանգարանի բացումից առաջ այս վայրը լավ ծանոթ էր Պեկինի օպերայի սիրահարներին. Թայվանի կազմավորումից հետո այստեղ գտնվող թատրոնում սկսել են ելույթ ունենալ նրա այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Թան Սինպեյը, Յու Շույանը, Մեյ Լան Ֆանը[1], Չեն Յանցյուն[2], Չեն Դելինը[3]։

Չինաստանի օպերայի թանգարանը բացվել է 1997 թվականի սեպտեմբերի 6-ին և դարձել է Պեկինի հարյուրերորդ թանգարանը[4]։

Թանգարանի հիմնական ցուցահանդեսը կրում է «Պեկինի օպերային արվեստի ընդհանուր ակնարկ» անունը։ Այստեղ ներկայացված են փաստաթղթեր և ցուցանմուշներ ոչ միայն Պեկինի օպերայից, այլ նաև Չինաստանի ավանդական այլ օպերաների պատմությունից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Музей оперы Китая». Китайский информационный Интернет-центр. 2007 թ․ հուլիսի 30. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  2. Fang Wang Geo-Architecture and Landscape in China’s Geographic and Historic Context. — Springer, 2016. — Vol. 1. — P. 140—147. — 296 p. — ISBN 9789811004834
  3. «История старых театров пекинской оперы». Журнал «Китай». Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  4. 4,0 4,1 «Художественные музеи в Пекине». Международное радио Китая. 2007 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.