Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն (չինարեն՝ 中國中央電視臺, անգլ.՝ China Central Television - CCTV), Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնական հեռուստատեսային հեռարձակող ընկերություն։ Ընկերության կազմում գործում են 22 հեռուստաալիքներ, դիտողների քանակը անցնում է 1 միլիարդ մարդ[1]։

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն
Изображение логотипа
Տեսակpublic broadcasting? և state media?
Հիմնադրված էսեպտեմբերի 2, 1958
ՎայրՉինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակ, Чаоян (Пекин)
Երկիր Չինաստան
Մայր ընկերությունChina Media Group?
Կայքcctv.com, big5.cctv.com, english.cctv.com(անգլ.), mn.cctv.com(մոնղոլերեն) և mongol.cctv.com(մոնղոլերեն)
Մասնակից էԵվրոպական հեռարձակողների միություն
Չինաստանի հեռուստատեսության նոր հեռուստաաշտարակը

Առաջին եթերը կայացել է 1958 թվականի սեպտեմբերի 2-ին՝ «Պեկինի հեռուստատեսություն» անվանումով։ 1978 թվականի մայիսի 1-ին ընկերությունը ստացավ ներկայիս անվանումը[2]։ 2008 թ. բացվել է ընկերության նոր կենտրոնական մասնաշենքը։

Հեռուստաալիքներ խմբագրել

  1. CCTV-1 գլխավոր հեռուստաալիք
  2. CCTV-2 ֆինանսներ, բիզնես
  3. CCTV-3 արվեստ և զվարճություն
  4. CCTV-4 միջազգային (չիներենի մանդարին բարբառով)
  5. CCTV-5 սպորտ
  6. CCTV-6 ֆիլմեր
  7. CCTV-7 ռազմական գործ, գյուղատնտեսություն
  8. CCTV-8 հեռուստասերիալներ
  9. CCTV-9 վավերագրական (մանդարին բարբառով, միջազգային տարբերակը՝ անգլերեն լեզվով)
  10. CCTV-10 գիտություն և կրթություն
  11. CCTV-11 Չինական օպերա
  12. CCTV-12 հասարակություն և իրավունք
  13. CCTV-13 (CCTV News) լրատվական ալիք (չիներենի մանդարին բարբառով)
  14. CCTV-14 մանկական
  15. CCTV-15 (CCTV-Music) երաժշտություն
  16. CCTV News միջազգային լրատվական ալիք (անգլերեն լեզվով)
  17. CCTV-F International միջազգային ալիք ֆրանսերեն լեզվով
  18. CCTV-E International միջազգային ալիք իսպաներեն լեզվով
  19. CCTV Arabic (CCTV-العربية) միջազգային ալիք արաբերեն լեզվով[3]
  20. CCTV-Русский միջազգային ալիք ռուսերեն լեզվով[4]
  21. CCTV-P միջազգային ալիք պորտուգալերեն լեզվով
  22. CCTV-22 բարձր պարզության ֆորմատով հեռարձակվող ալիք

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել