Չերքեզահայեր, նաև՝ լեռնահայեր, անդրկուբանյան հայեր, էրմելներ[1] (կաբ.-չերք.՝ Адыгэ ермэлы, ռուս.՝ Черкесогаи), 15-րդ դարում Կովկասի հյուսիսարևմտյան մասում (ժամանակակից Կրասնոդարի երկրամասը և Ադիգեայի Հանրապետությունը) կազմավորված հայերի ենթախումբ։ Դարեր շարունակ ադիգական լեզվական միջավայրում բնակեցումը առաջացրել են հատուկ էթնալեքտի կազմավորում։ Մարդաբանական առումով չերքեզահայերը պատկանում են հյուսիսկովկասյան տիպին (ուղիղ քիթ, բարձր հասակ)։ 19-րդ դարի առաջին կեսին չերքեզահայերն սկսել են տեղափոխվել Ռուսական կայսրության դաշտային տարածքները, որտեղ հիմնել են Արմավիր քաղաքը։ Այժմ չերքեզահայերի կուտակումը բարձր է Արմավիրում և Մայկոպում։ Նրանց մեծ մասը այլևս ռուսերեն են խոսում որպես մայրենի լեզու։

Ռուսաստանի Դաշնության 2002 թվականին կայացած մարդահամարի տվյալներով՝ Ռուսաստանում բնակվող 452 հայ է ադիգերեն խոսում որպես մայրենի լեզու։

Չերքեզահայերի հայտնի ներկայացուցիչների թվում են ռուսաստանցի գործարար Արտյոմ Տարասովը և ֆրանսիացի գրող Անրի Թրուայա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել